Հուլիսի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 15-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մոսկվան գոհ է ՌԴ-ում ՀՀ դեսպանի աշխատանքից. ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գործունեությունից    

06 սեպ 2023 11:34

Ինչպե՞ս կարող ես կոնֆլիկտում կողմնակալ լինել. Ցավը նրանում է, որ Հայաստանը հստակ դիրքորոշում չունի

Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ ուկրաինական կոնֆլիկտի հարցում ո՛չ ռուսներն են բավարարված Հայաստանի դիրքորոշումից, ո՛չ եվրոպացիները, այս մասին Facebook-ում գրել է Միջազգայնագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը։
 
Դա, ըստ նրա, նրանից է, որ Հայաստանն այս հարցում հստակ դիրքորոշում չունի:
 
«Այնինչ, նման պարագայում, երբ չես կարողանում որևէ մեկի կողմից լինել, կարող ես տվյալ կոնֆլիկտում նեյտրալիտետ հռչակել: Շատ գեղեցիկ ձևակերպել, որ երկու՝ քեզ համար բարեկամ երկրներ պատերազմում են, և դու չես կարող կողմնակալ լինել, որովհետև երկու պետություններում էլ ունես զգալի հայ համայնք, ավելին, երկու կողմերի զինված ուժերում էլ էթնիկ հայեր կարող են լինել և փաստացի պատերազմել միմյանց դեմ: Նման պարագայում ինչպե՞ս կարող ես կոնֆլիկտում կողմնակալ լինել: Ավելին, մարդասիրական օգնություն ես ուղարկում Կիևում բնակվող հայ համայնքին և Դոնեցկում բնակվող հայ համայնքին՝ ամրապդնելով քո դիրքորոշումը:
 
Այս պարագայում, ոչ մեկի մոտ որևէ ակնկալիք չես ձևավորում, քեզ էլ զերծ ես պահում արտաքին ուժերի հզոր ճնշումներից: Նեյտրալ պետություն լինելով՝ քո նկատմամբ թշնամաբար տրամադրվող պետություն չես ունենում, ինչ որ հարցերում էլ հնարավորություն ես ունենում միջնորդ դառնալու՝ սեփական կշիռը միջազգային հարաբերություններում բարձրացնելով:
Բայց նման բաները ռազմավարական մտածողություն են ենթադրում, որից չունեք»,- նշել է Սարգսյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր