Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի շուրջ 20 տոկոսը և իրականացվում է գազի փոխադրում          Արարատի ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է       Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհին բախվել են «Foton»-ը և «Nissan»-ը    

14 սեպ 2023 15:44

Ռուսական քաղաքի երկնքում հազվագյուտ վարդագույն օպտիկական երևույթ է նկատվել

Նորիլսկի երկնքում հազվագյուտ օպտիկական երևույթ է նկատվել՝ վարդագույն հյուսիսային լույսեր։ Այս մասին հայտնում է Taimyr Telegraph պորտալը։

Լուսանկարիչ Միխայիլ Պոդոլյակին հաջողվել է ֆիքսել հյուսիսափայլը։ Նրա խոսքով՝ ինքը գրեթե պատահաբար լուսանկարել է այդ երեւույթը. անձրևոտ եղանակի պատճառով չի պատրաստվել դուրս գալ տնից և գրեթե քնել է, երբ իմացել է, որ իր գործընկեր լուսանկարիչները նկատել են փայլը։

«Դա ինձ ուրախացրեց: Որոշեցի Կայերկանից այն կողմ քայլել դեպի Ալիկելը»,- ասել է նա։

Նախկինում ռուս զբոսաշրջիկներին խորհուրդ էր տրվում փնտրել հյուսիսափայլերը Մուրմանսկում և տարածաշրջանում: Փորձագետները զգուշացրել են, որ այս երևույթն անկանխատեսելի է, ուստի ավելի լավ է մարզում մնալ առնվազն երեք օր, իսկ ճանապարհորդության համար ընտրել նոյեմբերի վերջից փետրվարի սկիզբ ընկած ժամանակահատվածը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր