Դուք պատկերացնո՞ւմ եք՝ սա ինչ ցավ ա.Կիրանցից հետn մեր hերթն է.նշված քարտեզի մեջ նաև Տիգրանաշենն է          Ադրբեջանական բանակը մեր սահմաններում է, ե՞րբ եք տեսել, որ բանակը համոզելով դուրս գա, եթե եկել ու կանգնել է       Այս տարի ավանդները կփոխհատուցվեն. ովքե՞ր կարող են դրանք ստանալ    

14 սեպ 2023 14:09

Չէի հավատում, խաբեցին այնպես, ինչպես միշտ են խաբել.Ո՞ւր են հայրենասեր գեներալները, ներկա-նախկին, ինձ մեկ է, երկիրը կորցնում ենք, բա խոսեք

Ես Մարտունուց գնում ու աջակցում եմ, որ Ասկերանով Ադրբեջանը բեռ չանցկացնի։ Ես գիտեմ, որ բոլորս նույն սկսբունքով ենք առաջնորդվելու, մինչև վերջ էլ պահելու ենք ու արգելելու ենք որևէ ադրբեջանական, իբր, հումանիտար բեռ մեր երկիր մտնի։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց արցախցի Պավել Ավագյանը՝ խոսելով Արցախում տիրող իրավիճակի մասին։ 

«Ռուսական բեռը մտավ ու խոստացան, թե Կոռնիձորում կանգնած հումանիտար օգնությունը ևս 24 ժամում Արցախ կմտնի. ես չէի հավատում ու ինչպես տեսաք, խաբեցին այնպես, ինչպես միշտ են խաբել։ Ամեն դեպքում, Աղդամի ճանապարհին միշտ վերահսկողություն  պետք է սահմանվի։ Ո՞նց եք պատկերացնում, որ մենք ադրբեջանցուց օգնություն վերցնենք։ Իմաստ չի լինի՝ զինվորը սահման պահի ու նույն ժամանակ թուրքն իր ընտանիքի համար հաց բերի, մենք թուրքի մարդասիրական օգնության կարիքը չունենք: Եթե օգնություն տվող ազգ են, ավելի լավ է՝ տրակտորիստի վրա չկրակեն, տանիքներ ու գոմեր չթիրախավորեն, մեր ճանապարհը բացեն, ինտեգրման թեման մոռանան»,-ասաց մեր զրուցակիցը։ 

Պավել Ավագյանի խոսքով՝ Արցախում բոլորը դեմ են հակահայկական գործողություններին և ցավում են, որ նկատում են՝ հենց հայերից են այդ գործողությունները նկատում։ 

«Փաշինյանը ստորագրում է մի փաստաթուղթ, որի իրավունքը չունի, թրքացնում է մեզ, քանդում մեր պետականությունը, քանդում մեր եկեղեցին, մեր մշակույթը։ Դարեր շարունակ մենք ապրել ենք էս հողում, մի ադրբեջանցի գալիս, ասում է՝ սա իմ պատմական հողն է, ինքն էլ գլուխը կախ ասում է՝ դե լավ, մենք դուրս ենք գալիս։ Մի քանի ազգերի հավաքածուն Ադրբեջանական Հանրապետություն են ստեղծել ու հիմա իմ պապական Ամարասում թուրքը կանգնած ծիծաղում է մեզ վրա։ Այս ղեկավարությունը սրբությունը կորցրած մեզ կործանման է տանում։ Ընկերս Քարվաճառում է զոհվել, ինքը մի ստորագրությամբ էդ Քարվաճառը հանձնել է»,-նշեց նա։ 

Խոսելով Լաչինի միջանցքի մասին, վերջինս նշեց, որ այն միայն կարող է պատերազմով բացվել։ 

«Փականը Փաշինյանը Ալիևի ձեռքն է տվել, ասում է՝ ուզում ես բացի, ուզում ես փակի։ Արցախում նախագահ է փոխվել, բայց սա հարցի լուծում չէ, առանց Հայաստանի հնարավոր չէ փրկել Արցախը, իսկ Հայաստանի ղեկավարության մտքի ծայրով էլ չի անցնում, որ Արցախի մասին մտահոգվի»։ 
Ռուսական հումանիտար օգնության մասին Ավագյանը նշեց, որ այն գրեթե օգուտ չի տալու 120 հազար քաղաքացուն, քանի որ այդ պաշարը կես օրվա համար է բավական։

«Զարմանում եմ, որ ոչ մեկը չի գիտակցում՝ Ռուսաստանը զուտ ուզում է ինքնահաստատվել տարածաշրջանում, որ Ֆրանսիային ասի՝ տես, քո բեռը չմտավ, իմը մտավ ու դեռ էլի մտնելու է։ Ինքն ասում է, որ սա իմ տարածարջանն է, Հայաստանն էլ ընկել է երկու քարի արանքում ու ճզմվում է, դիվանագիտություն չկա»,-ներկայացրեց Ավագյանը։ 

Արցախցու համար նաև անհասկանալի է, որ այս իրավիճակում Երևանը եռում է նախընտրական քարոզարշավով, և, ըստ նրա, որևէ մեկը չի հետաքրքրվում Արցախում տիրող իրավիճակով։ 

«Տիգրան Ավինյանի ավտոբուսները մեր հայրենիքին ինչո՞վ կօգնեն։ Ես Ավոյի զինվորն եմ եղել, ես տեսել եմ, թե մտահոգ մարդը ոնց է լինում, որ երկրի անվտանգությունն է ուզել պահել, բայց հիմա լրիվ այլ պատկեր է, մարդիկ մտածում են՝ ոնց թալանեն, արտասահմաններում տուն առնեն, զվարճանան, միլիարդներ դիզեն ու հրաժարական տան գնան։ Ո՞ւր են հայրենասեր գեներալները, ներկա-նախկին, ինձ մեկ է, երկիրը կորցնում ենք, բա խոսեք։ Կոչ եմ անում, որ աշխարհի բոլոր հայերը համախմբվեն, մենք միայնակ չենք կարող պայքարել, մեր պետականությունը պահելու համար համախմբում է պետք»,-ամփոփեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր