Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

15 սեպ 2023 12:22

Ադրբեջանում «հատուկ գործողություններ Ղարաբաղում» թեմայով հարցում է անցկացվել. 71,3%-ը կողմ է ռազմական գործողություններին

Ադրբեջանում  հարցում են անցկացնել «Ղարաբաղում հատուկ գործողություն անցկացնելու» թեմայով։


Ինչպես հայտնում է APA-ն, հարցումն անցկացրել է Սոցիալական հետազոտությունների կենտրոնը։ Ըստ աղբյուրի՝ հարցվածների 71,3%-ը դրական է պատասխանել «Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանը պետք է նոր ռազմական գործողություններ իրականացնի Ղարաբաղում անօրինական զինված խմբավորումների դեմ»։


Հարցմանը մասնակցածների 24,1%-ը հակառակ դիրքորոշումն է արտահայտել՝ նշելով, որ նոր ռազմական գործողություններ չեն ցանկանում։ Հարցվածների 4,6%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին։ Ընթացիկ հետազոտության տվյալների հավաքագրումը տեղի է ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 8-ից 11-ը։ Հարցումներն անցկացվել են հեռախոսային հարցազրույցների տեսքով և ընդգրկել են 18 տարեկանից բարձր 390 հարցվողներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր