Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

19 սեպ 2023 20:23

Եվրախորհրդարանը ԵՄ խորհրդին կոչ է արել քննարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցը

Եվրախորհրդարանի (ԵԽ) անդամները կոչ են արել ԵՄ խորհրդին՝ քննարկել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների համար Ադրբեջանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը։
 
Այս մասին ասվում է ԵԽ-ի հայտարարության մեջ։ «Մենք վճռականորեն դատապարտում ենք այսօր Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը։ Շարունակվող հարձակումն անհապաղ չդադարեցնելու դեպքում մենք կոչ ենք անում ԵՄ խորհրդին՝ հիմնովին վերանայել հարաբերությունները Ադրբեջանի հետ և քննարկել Ադրբեջանի պատասխանատու իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը»,- ասվում է հայտարարությունում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր