Խոշոր ու շղթայական վթար, նախագահական նստավայրի մոտ բախվել են 2 «Tesla», «Zeekr» ու «Toyota», վիրավnրներ կան          Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից       Տեսանյութ.Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում    

02 հոկ 2023 11:43

Սյունիքի վրա ռազմական հարձակման վտանգը չեզոքացված չէ, ընդամենը հետաձգված է, ՀՀ-ն տարածաշրջանում արժեք ունի գլխավորապես Մեղրիի շնորհիվ

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սյունիքում՝ Արաքսի երկայնքով միջանցք ստանալու/կորզելու/զավթելու թուրք-ռուս-ադրբեջանական սպառնալիքը չի վերացվել, բայց այն այս պահին հետին պլան է մղվել: Սյունիքի վրա ռազմական հարձակման վտանգը չեզոքացված չէ, ընդամենը հետաձգված է:
Ինչպես 1920թ. աշնանը, այնպես էլ այսօր Եռյակ դաշնությունը՝ Մոսկվա-Բաքու-Անկարա, փորձում են կապ հաստատել Հայաստանի վրայով և Հայաստանի հաշվին:
Հայաստանը տարածաշրջանում արժեք ունի գլխավորապես Մեղրիի շնորհիվ, Մեղրիի հատվածը կորցնելու դեպքում Հայաստանը դառնում է հաշմանդամ պետություն՝ զուրկ ինքիշխանության և անկախության վերջին փշրանքներից»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր