Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու       Իրանը ԵՄ երկրների բանակներն ավելացրել է «ահաբեկչական խմբերի» ցանկում    

04 հոկ 2023 11:01

ՀՀ-ում որոշումների կայացման գործընթացը հաշվի չի առնում մարդկանց կարծիքները, հակասում են այն ամենին, ինչ նրանք խոստացել էին ընտրություններից առաջ

Հայաստանում որոշումների կայացման գործընթացում հաշվի չի առնվում հասարակական կարծիքը, Sputnik ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
«Կայացվում են որոշումներ, որոնք համազգային նշանակություն ունեն ոչ միայն այսօրվա, այլև ազգի պատմության համատեքստում։ 
 
Նրանք (իշխանությունները) այդ որոշումները կայացնում են առանց հասարակական կարծիքի վրա հենվելու, առանց հանրաքվեի արդյունքների վրա հենվելու», - ասել է Զախարովան՝ խոսելով Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին։
 
Նրա խոսքով՝ Հայաստանում իշխանության ներկայացուցիչների վերջնական գործողությունները հակասում են այն ամենին, ինչ նրանք խոստացել էին ընտրություններից առաջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր