Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

11 հոկ 2023 14:25

Տեղահանվածների համար օր օրի նոր խնդիրներ են ի հայտ գալիս. հույսը մանկապարտեզներում իրականացվող «ռակիրովկաներն» են

Իրենց հայրենի տներից բռնի տեղահանված արցախցիների համար օր օրի նոր խնդիրներ են ի հայտ գալիս։ Ապրելու վայրից մինչև կենցաղային առաջին անհրաժեշտության իրերի բացակայություն․ և այս ամենին զուգահեռ ևս մեկ խնդիր՝ մանկապարտեզներում տեղ չկա։ 

«Մի կերպ փորձում ենք հարմարվել, աշխատանք գտնել, որ ցամաք հացի գումար վաստակենք, բայց փաստորեն, դա էլ է մարտահրավեր։ Մանկապարտեզներում տեղ չկա, որ երեխաները հաճախեն, ծնողներն էլ աշխատեն։ Ուր դիմում ենք, ասում են՝ տեղ չկա։ Հիմա մենք ի՞նչ անենք»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց արցախցի կանանցից մեկը, որ բախվել է նման խնդրի։

Նշենք, որ մեր ստացած հիմնական բողոքները Երևանի մանկապարտեզներից էին, մարզերից դեռևս նման ահազանգեր չենք ստացել։

MediaHub-ը Երևանի քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք այս հարցը քննարկվում է, արդյո՞ք լուծումներ լինելու են։ 

«Ամենայն հարգանքով արցախցիների նկատմամբ, բայց պետք է հաշվի առնել, որ նախքան այս էլ մենք 8000 դիմում ունեինք, և այդքան երեխա սպասում է մանկապարտեզ հաճախելու իր հերթին։ Դուք գիտեք, որ այս տարի 24 մանկապարտեզ ենք նորոգում, պայմաններ ենք բարելավում, քանի որ դրա անհրաժեշտությունը կա։ Ու խնդիրն ավելի տեսանելի է հիմա, երբ ուսումնական տարին մեկնարկել է, ու սեպտեմբերի մեկին մենք չէինք դիտարկել արցախցի երեխաներին տեղավորելու հարցը։ Բայց և այնպես, հիմա մենք փորձում ենք արցախցի փոքրիկների՝ մանկապարտեզներում տեղավորելու հարցը լուծել այն մանկապարտեզների հաշվին, որտեղ վերադասավորման հնարավորություն կա։ Այդ դեպքում մենք առանց հերթի ու գրանցման այդ երեխաներին տեղավորում ենք»,- ներկայացրին քաղաքապետարանից։ 

Դիտարկմանը, թե արդյո՞ք հնարավոր չէ նորոգվող մանկապարտեզներից մեկի շինարարական աշխատանքներն արագացնել և մանկապարտեզը նախատեսվածից շուտ շահագործման հանձնել, քաղաքապետարանից արձագանքեցին, որ առանց այդ էլ ամեն ինչ արվում է մաքսիմալ արագացված, բայց կան շինարարական նորմեր, որոնք խախտել չի կարելի, կան ժամկետներ, որոնք հստակ են։ 

Ուստի, այս պահին արցախցի փոքրիկների հույսը մանկապարտեզներում իրականացվող «ռակիրովկաներն» են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր