Գեղարքունիքի մարզում ավտոտեխսպասարկման կետերից մեկում ավտոմեքենա է այրվել          Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ մայիսի 1-ի համար       Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 1-ի համար    

25 հոկ 2023 15:33

Տեսանյութ. Ինչու է Սարոն նախկինում ադրբեջանական երաժշտությունը ներկայացրել որպես իր հեղինակային գործ

Ամիսներ առաջ երգիչ Սարո Թովմասյանը հրապարակել էր երգի տեսահոլովակ, որրտեղ նշել էր, որ երաժշտության հեղինակն ինքն է։


Խոսքը «Գոհար ես» երգի մասին է, որի երաժշտության հեղինակն ամենևին էլ Սարոն չէ,  երաժշտության ոգեշնչման աղբյուրն ադրբեջանական Eshqimi sonmeye երգն է։


Իրականում, այն բանից հետո, երբ ակնհայտ է դարձել, որ երգն ադրբեջանական «անցյալ ունի», Սարոն երգի տեսահոլովակը ջնջել է ու Յություբ ներբեռնել երգն առանց տեսահոլովակի։ 


MediaHub-ը փորձեց կապ հաստատել երգչի հետ՝ հասկանալու, թե ո՞րն է եղել տեսահոլովակը ջնջելու իրական պատճառը և ինչու էր նախկինում ադրբեջանական երաժշտությունը ներկայացրել որպես իր հեղինակային գործ, սակայն Սարոն այդպես էլ մեր զանգերին չպատասխանեց։ Այսինքն՝ այդպես էլ չպարզեցինք, ինչու է ադրբեջանական երգը դարձել իր ոգեշնչման աղբյուր:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր