10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

26 հոկ 2023 23:10

Բոլոր հնարավոր միջոցները պետք է օգտագործել իրական փաստերն աշխարհին ներակայցնելու և Ադրբեջանին հանցանքների համար պատասխանատվության ենթարկելու համար

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է.

«Հերթական հարցազրույց միջազգային մեդիային. այս անգամ լրագրող Լինդսի Սնելլի (Lindsey Snell) հետ խոսել եմ հայկական ինքնության դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի, հանցանքների մասին:

Ներկայացրել եմ մեր արձանագրած փաստերը,  մասնավորապես` սեպտեմբերի 19-ից-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումների ուղությունների, բնակավայրերն իրարից դիտավորությամբ մեկուսացնելու ադրբեջանական մեխանիզմների մասին:

Հավաքած փաստերով պետք է ստեղծել Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական հանցանքների համար պատասխանատվության ենթարկելու հիմքեր:

Այս ճանապարհին կարևոր է նաև միջազգային մեդիայի հետ համագործակցությունը: Բոլոր հնարավոր միջոցները պետք է օգտագործել իրական փաստերն աշխարհին ներակայցնելու համար՝ լինի դա միջազգային իրավական կամ քաղաքական, թե լրագրողական հարթակ:

Իսկ Ադրբեջանը, պարզ է, որ ամեն ինչ անում է, չի խնայում ֆինանսներ և ջանք, որ աշխարհին ցույց տա՝ իբր ամեն բան հայերի հնարածն է, շարունակելու է մարդասիրական քողի ներքո առաջ տանել իր ցեղասպան քաղաքականությունը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր