Թեհրանը պատրաստ է թուլացնել լարվածությունը, եթե հարևան երկրներն իրենց տարածքը չտրամադրեն Իրանի վրա հшրձակվելու համար          Պուտինն ու Թրամփը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ու Ուկրաինայի հարցով բանակցությունները       Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի    

03 նոյ 2023 15:55

Չշփվել ոչ մեկի հետ, բարև անգամ չտալ,Հայաստանը պետք է միշտ վախենա, սարսափի, որ եթե «դաշնակիցը» չլինի՝ իրեն կսպանեն, սա՞ է ՌԴ-ի ուզածը

Պարզվում է՝ միջազգային հարթակներում գործընկերների հետ նույնիսկ շփվելը ՌԴ-ն համարում է ցուցադրական հակառուսական ժեստ: Հայաստանը պետք է ոչ մեկի հետ չշփվի, ոչ մի այլ հարթակի չմասնակցի, ոչ մեկին բարև անգամ չտա:

Այդ մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է տելեգրամյան իր անձնական ալիքում:

«Սա են, թերևս, «դաշնակցային ճիշտ» պատկերացումները:

Հայաստանը պետք է մշտապես գոյաբանական կախվածություն ունենա «դաշնակցից», Հայաստանը պետք է միշտ վախենա, սարսափի, որ եթե «դաշնակիցը» չլինի՝ իրեն կսպանեն, այդ վախը, այդ սուրը միշտ պետք է կախված լինին հայի գլխին, որ լինի «դաշնակիցը»:

Հ.Գ. Իսկ հետաքրքիր է, օրինակ՝ Հայաստանի հետ ակտիվ պատերազմական վիճակում գտնվող Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք վաճառելը և ՀՀ-ի հետ համաձայնագրերով ստանձնած պարտավորություններն ակնհայտ չկատարելը նույն տրամաբանությամբ ի՞նչ է»,- գրել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր