Արտթերապիան օգնում է հաղթահարել սթրեսը, հոգեբանական տրավմաները, վախերը և մի շարք հոգեբանական խնդիրներ          Կրակոցներ՝ Երևանի էլիտար շենքի բակում․ կա վիրավոր       ԱՄՆ-ն պատժամիջոցների ցանկում ներառել է 16 թուրքական ընկերության    

13 նոյ 2023 19:05

Ինչպես խաբել սեփական օրգանիզմին և ազատվել մի շարք տհաճ երևույթներից

17 փաստերը, որոնք օգտագործելով՝ կկարողանաք խաբել սեփական օրգանիզմին և ազատվել մի շարք տհաճ երևույթներից, ինչպիսիք են անքնությունը, գլխացավը և այլն։
Բնականաբար, այս ամենն անհատական է և կարող է չգործել բոլոր մարդկանց դեպքում, սակայն 99% հավանականությամբ կաշխատեն այս հնարքներից առնվազն 10-ը։

Եթե անքնությամբ եք տառապում, ապա 1 րոպեի ընթացքում արագ թարթեք աչքերը:

Երբ լոգանք եք ընդունում, վերջին պահին սառեցրեք ջուրը. դա կօգնի ազատվել մաշկի վրայի ցանից:

Եթե չափազանց շտապ զուգարան եք ուզում գնալ, փակեք Ձեր աչքերն ու մտածեք սեքսի մասին:

Եթե կարևոր հանդիպումից առաջ նյութը բարձրաձայն կարդաք, ավելի լավ կհիշեք այն:

Ըստ գիտական հետազոտությունների՝ մարդու աջ ականջն ավելի լավ է ընկալում խոսքը, իսկ ձախը՝ երաժշտությունը:

Եթե մահճակալին պառկած գլխապտույտ եք զգում, ապա մի ոտքը հատակին դրեք:

Եթե ուժեղ գլխացավ ունեք, ձեռքերը դրեք սառույցով լի ջրի մեջ:

Մոծակի կծած հատվածը չոր դեզոդորանտով տրորեք և կազատվեք քորից:

Եթե Ձեր քունը տանում է, ապա հնարավորինս երկար շունչ պահեք և կթարմանաք:

Եթե անհարմար պահին ծիծաղի նոպա ունեք, պարզապես կծեք սեփական լեզուն:

Եթե որևէ բան անհանգստացնում է Ձեզ, պարզապես գրի առեք այդ ամենը և կթեթևանաք:

Եթե մրսածություն ու գրիպ ունեք, ապա մահճակալի կողքին մաքրված սոխ դրեք:

Եթե կոկորդում անհարմար քոր եք զգում, փայտիկով քորեք ականջի ներքին հատվածը:

Կոկորդի ցավը նվազեցնելու համար զեֆիր կերեք

Ատամի ցավի դեպքում սառցե խորանարդիկով տրորեք բութ մատի և ցուցամատի միջանկյալ հատվածը:

Փչեք բութ մատին, որպեսզի հանգստացնեք սրտի աշխատանքը:

Եթե անհարմար պահի հուզվել եք և ցանկանում եք արտասվել, լայն բացեք աչքերը և հնարավորինս երկար մի թարթեք. արտասուքները պարզապես կանհետանան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր