Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Թույլ չենք տա, որ Հարավային Կովկասում նորից խարույկ վառեՆ.Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ    

13 նոյ 2023 15:09

Ընդդիմությունը Լենինի նման է՝մեռած է, թաղած չի,բաժանվել են 2 մասի,նույնիսկ հայհոյում են միմյանց

Լյովա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է․


Վերջին ձախողված հանրահավաքներից հետո էլ ավելի է մեծացել խզումը <<Հայաստան>> դաշինքի երբեմնի աջակիցների և համակիրների միջև։


 
Բաժանվել են երկու մասի,որոնք արդեն իրենց գրառումներում ու հարցազրույցներում բացահայտ կշտամբում,մեղադրում ու նույնիսկ հայհոյում են միմյանց։Մի մասը մյուսին մեղադրում է իշխանափոխության գործը վիժեցնելու,ԱԺ-ում փափուկ դիրքավորվելու ու կտրուկ գործողություններ չանելու համար։Մյուս մասն էլ հակադարձում է,թե դաշտը ազատ է,թե կարող են թող իրենք իրականացնեն իրենց մտադրությունները։


Ակնհայտ է,որ խզումը օրեցօր մեծանալու է,քանի որ դեռ էն գլխից այս դաշինքը Քոչարյանի դեմքով մերժված է եղել ու սրանց հետևից ժողովրդական մեծ զանգվածներ չեն գնա։


Նույնը կարելի է ասել դաշնակների ու հանրապետականների մասին։
Ընդդիմությունը Լենինի նման է՝մեռած է, թաղած չի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր