ՔՊ-ական պատգամավորը պատրաստ է ապրել Բաքվում.Կան բազում պետություններ, որոնք իրար հետ պատերազմել են, հետո ապրել են խաղաղ.«Հրապարակ»

«Հայաստանը ժողովրդավար պետություն է, միանշանակ, կարող է ցանկացած այլ երկրի քաղաքացու անվտանգության երաշխիքներ տալ»: Իսկ զոհերի հարազատների կարծիքը հաշվի առնելո՞ւ եք։ «Աշխարհը նոր չի ստեղծվել, կան բազում պետություններ, որոնք իրար հետ պատերազմել են, հետո ապրել են խաղաղ, հետո էլի են պատերազմել, ու այսպես շարունակ»։ Իսկ Դուք կարո՞ղ եք ապրել այն մարդկանց կողքին, որոնք մեր տղաներին են սպանել, հայրենիք խլել։ «Դա, իհարկե, ողբերգական իրավիճակ է, բայց, այնուամենայնիվ, հանրությունները պետք է փորձեն իրար հետ հաշտվել՝ անգամ այսքանից հետո»։ ՔՊ-ական պատգամավորը կարծում է, որ փախստականների վերադարձի հարցը երկուստեք պետք է քննարկվի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում