Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

08 դեկ 2023 15:04

Էրդողանի ուղերձը Հայաստանին՝պետք չէ գայթակղվել, ովքեր զինում են Հայաստանին, ամենակարճ ժամանակում նրան կթողեն մենակ

Հայաստանի իշխանությունները, դասեր քաղելով վերջին իրադարձություններից, չպետք է սադրանքների դիմեն։ Այս մասին Հունաստանից վերադառնալուց հետո լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։


Նա նշել է, որ Հայաստանի շահերից է բխում օգտագործել խաղաղության հնարավորությունը և չընկնել Հայաստանին ապակողմնորոշող երկրների թակարդը. «Ադրբեջանի հետ խաղաղության վրա հիմնված հարաբերությունները լավագույն տարբերակն են Հայաստանի համար։ Նրանք, ովքեր զինում են Հայաստանին, ամենակարճ ժամանակում նրան կթողեն մենակ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր