Տեսանյութ. Արցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում          Երկրին շուտով կհարվածի հզոր մագնիսական փոթորիկ, եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ կարող են անհանգստություն զգալ       Վիճաբանություն, ծեծկռտուք «Բիթլզ փաբ»-ի հարևանությամբ, կա վիրավnր    

10 նոյ 2022 12:10

Էրդողանը դիմել է նաեւ Հայաստանի իշխանություններին

«Վերջին անգամ մենք Հայաստանի հետ բանակցել ենք Պրահայում»։
 
Այս մասին Ուզբեկստան կատարելիք այցից առաջ լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, հայտնում է ԱՊԱ-ն։
 
«Հայաստանին բացահայտ հայտարարեցինք, որ եթե Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնի դրական ուղղությամբ, ապա Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ նույնը կլինեն։ Սա ենք ակնկալում Հայաստանից։ Հիմա հասե՞լ ենք այս փուլին։ Չեմ կարող հաստատել»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:




Նա ընդգծել է, որ, իբր, հայկական սփյուռքը Ֆրանսիայում և ԱՄՆ-ում մշտապես դեմ է հարաբերությունների կարգավորմանը, ինչը, ըստ նրա, բացասաբար է անդրադառնում այդ գործընթացի վրա։
 
Էրդողանը դիմել է նաեւ Հայաստանի իշխանություններին։ Նրա կարծիքով, միայն հայաստանյան իշխանությունները կարող են կանխել դա։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր