ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Ռեստորանում ընթրելիս տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել․ կա զոհ    

19 դեկ 2023 13:33

Սելին Դիոնը վատացել է. նոր տեղեկություններ ՝ երգչուհու ծանր վիճակի մասին

Սելին Դիոնը վատացել է. Նրա ավագ քույրը՝ Կլոդետը, նոր տեղեկություններ է հայտնել երգչուհու ծանր վիճակի մասին, որը պայքարում է նյարդաբանական խանգարման դեմ, որը հայտնի է որպես «Stiff Person Syndrome» (SPS):


«Նա շատ է աշխատում, բայց այլևս չի վերահսկում իր մկանները», - ասել է Կլոդետ Դիոնը կանադական 7 Jours պարբերականին: «Իմ սիրտը կոտրում է այն, որ նա միշտ կարգապահ է եղել: Նա միշտ քրտնաջան աշխատել է»:


Անցյալ տարվա դեկտեմբերին 55-ամյա երգչուհին բացահայտել է, որ իր մոտ ախտորոշվել է անբուժելի նյարդաբանական հիվանդություն և չեղյալ է հայտարարել առաջիկա համերգները։ Այնուհետև՝ մայիսին, Դիոնը ստիպված է եղել հետաձգել իր համաշխարհային շրջագայության մնացած ժամկետները՝ նշելով, որ նա շատ է աշխատում ուժերը վերականգնելու համար։


SPS-ը անհայտ էթիոլոգիայի չափազանց հազվադեպ նյարդաբանական համախտանիշ է, որի դեպքում հիվանդը զգում է աճող ընդհանուր մկանային կոշտություն: 
Կլոդետ Դիոնն ավելի վաղ ասել էր, որ երգչուհու հազվադեպ հանդիպող հիվանդությունը բուժող դեղամիջոցներ չկան: 55-ամյա Դիոնն անցած տարվա դեկտեմբերից դադար է վերցրել կարիերայում և զբաղվում է բուժմամբ:


Դիոնի մոտ ախտորոշված հիվանդությունը ստիպում է օրգանիզմին հարձակվել սեփական նյարդային բջիջների վրա և լուրջ ազդում շարժունակության վրա:


«Նա պայքարում է, բայց չի կառավարում իր մկանները... Մեր նպատակն ու երազանքն է, որ Սելինը բեմ վերադառնա: Ի՞նչ կարգավիճակով՝ չգիտեմ... Քանի որ այս հիվանդությունը հանդիպում է միլիոնից մեկի մոտ, գիտնականները դրա վերաբերյալ շատ հետազոտություններ չեն արել», - պատմել է աստղի քույրը:




Մկանային կոշտության համախտանիշը քիչ ուսումնասիրված խանգարում է, որը տարբեր իրավիճակներում, ներառյալ սթրեսը, առաջացնում է մկանների կոշտություն և սպազմ: Համախտանիշի պատճառները պարզ չեն։ Ջոնս Հոփքինսի համալսարանը նշում է, որ հիվանդությունը հանդիպում է մեկ միլիոնից մեկ կամ երկու մարդու մոտ: Բուժումը ներառում է սիմպտոմատիկ թերապիա և ֆիզիոթերապիա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր