Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

09 դեկ 2022 14:40

Աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնը տառապում է ամբողջ աշխարհում 1 մլն մարդուց մեկի մոտ հայտնաբերված անբուժելի հիվանդությամբ

Աշխարհահռչակ կանադացի երգչուհի Սելին Դիոնը Instagram-ի իր էջում գրառում է կատարել, որում հայտարարել է, որ չեղարկում է իր եվրոպական շրջագայությունը ՝ իր մոտ ախտորոշված անբուժելի նյարդաբանական հիվանդության (Stiff Person Syndrome) պատճառով։

Stiff Person Syndrome-ը՝ «Քարե մարդու համախտանիշը», հազվադեպ հանդիպող գենետիկ հիվանդություն է, որն առաջացնում է մարմնի հյուսվածքների ոսկրացում: Այս հիվանդությամբ տառապող մարդիկ չեն կարողանում քայլել կամ խոսել: Հիվանդության ժամանակ օրգանիզմում  ձևավորվում է հավելյալ կմախք և մկաններն ու հյուսվածքները աստիճանաբար վերածվում են ոսկորների։ Հիվանդությունը հանդիպում է ամբողջ աշխարհում 1 մլն մարդուց մեկի մոտ:

Այս պահին այդ հիվանդությունը բուժում չունի, բայց կան դեղամիջոցներ, որոնք կօգնեն դանդաղեցնել դրա զարգացումը, և այժմ 54-ամյա Սելին Դիոնն անում է հնարավոր ամեն ինչ՝ ախտանիշները նվազագույնի հասցնելու համար, գրում է Daily Mail-ը։

Ինստագրամում հրապարակված տեսանյութում երգչուհին արցունքներն աչքերին դիմել է բաժանորդներին։

«Ես երկար ժամանակ զբաղվել եմ իմ առողջական խնդիրներով և ինձ համար շատ դժվար է եղել առերեսվել դրանց հետ, խոսել այն ամենի մասին, ինչի միջով անցել եմ։ Վերջերս ինձ մոտ ախտորոշվեց շատ հազվադեպ նյարդաբանական խանգարում։ Դա հայտնաբերվում է 1 միլիոնից մեկի մոտ։ Թեև մենք դեռ ուսումնասիրում ենք այս հազվագյուտ հիվանդությունը, հիմա գիտենք, որ դա է իմ բոլոր ցավերի պատճառը: Ցավոք սրտի, այս սպազմերը ազդում են իմ կյանքի վրա, երբեմն դժվարանում են քայլել և չեմ կարողանում երգել, ինչպես նախկինում: Ինձ ցավ է պատճառում այսօր ձեզ ասել, որ ես պատրաստ չեմ փետրվարին վերսկսել իմ եվրոպական շրջագայությունը»,- ասել է Սելինը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր