Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև կբարձրանա, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Լարված իրավիճակ Լուսառատում, 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների       Ես մտահոգված եմ ԱՄՆ-ում Իսրայելի դեմ տրամադրվածություններով    

31 հուն 2024 16:17

Իրանի վրա ցանկացած հարձակում կարժանանա վճռական պատասխանի. ՄԱԿ-ում Իրանի ​​ներկայացուցիչ

Իրանի վրա ցանկացած հարձակում կարժանանա վճռական պատասխանի. ՄԱԿ-ում Իրանի ​​ներկայացուցիչԻրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն կպատասխանի երկրի, նրա շահերի և քաղաքացիների վրա ցանկացած հարձակման։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։
Իրանի դեսպանն ասել է, որ Իրանի հիմնական քաղաքականությունն է վճռական պատասխան տալ թշնամիներին, եթե նրանք հարձակվեն երկրի, նրա շահերի և քաղաքացիների վրա։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Իրավանին հերքել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի վրա մահացու հարձակումից հետո վերջին երկու օրվա ընթացքում Իրանի և ԱՄՆ-ի միջև միջնորդների միջոցով հաղորդագրությունների փոխանակման մասին լուրերը:
«Նման հաղորդագրություններով չեն փոխանակվել»,- ընդգծել է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը։

Որոշ լրատվամիջոցներ պնդում են, որ Վաշինգտոնը Թեհրանին ուղերձ է հղել, որ չի ցանկանում լայնածավալ պատերազմ, սակայն նման սցենարի դեպքում պատերազմը կուղեկցվի ԱՄՆ-ի շեղաշարժերով, և ի պատասխան՝ Իրանը զգուշացրել է, որ ցանկացած հարձակում իր տարածքի վրա կարմիր գիծ է և կարժանանա համապատասխան արձագանքի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր