Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշաններին, աստղագուշակ սեպտեմբերի 17-ի համար          Ռոմանոս Պետրոսյանն ամսական 5 մլն դրամից ավել աշխատավարձ է ստանում․ «Հրապարակ»       Կոմունիզմը վերադառնում է «Իրական Հայաստանի» դեմքով, թույլատրելի է միայն կուսակցական քարոզը. «Ժողովուրդ»    

14 փետ 2024 11:03

Կամո Քոչունցն ազատվել է պաշտոնից․ ԶՈՒ ԳՇ պետի նոր առաջին տեղակալ է նշանակվել

Կամո Քոչունցն ազատվել է պաշտոնից․ ԶՈՒ ԳՇ պետի նոր առաջին տեղակալ է նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Կամո Քոչունցը ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի և 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.

Կամո Քոչունցին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից»:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արթուր Երոյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Արթուր Երոյանին նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր