Թող իրենց հունաստանները ցույց տան, որ մեր հաշվին տժժում են.Աղջիկների շրջապատում տարածած նկարներս փաստում է՝սրանք վերջացած են          Դուք պատկերացնո՞ւմ եք՝ սա ինչ ցավ ա.Կիրանցից հետn մեր hերթն է.նշված քարտեզի մեջ նաև Տիգրանաշենն է       Ադրբեջանական բանակը մեր սահմաններում է, ե՞րբ եք տեսել, որ բանակը համոզելով դուրս գա, եթե եկել ու կանգնել է    

17 փետ 2024 12:53

Վարչախումբը լայնածավալ պաշտոնանկությունների է պատրաստվում.թիրախում է նաև Ալեն Սիմոնյանը

Վարչախումբը լայնածավալ պաշտոնանկությունների է պատրաստվում.թիրախում է նաև Ալեն ՍիմոնյանըՓաշինյանական վարչախումբն առաջիկա օրերին հերթական խոշոր վերադասավորումներն է իրականացնելու, ինչպես քաղաքական իշխանության, այնպես էլ ռազմական ղեկավարության շրջանում։ Գլխավոր շտաբում իրականացված փոփոխությունները, ինչպես նաև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ազատումն ընդամենը նախերգանքն են։


ՔՊ մեր աղբյուրի փոխանցամամբ՝ Փաշինյանն առաջիկայում մտադիր է ամբողջությամբ ավարտին հասցնել բանակում ռուսական հետագծով և ռուսական կրթությամբ բարձրագույն զինվորականների հեռացումը և նրանց փոխարեն ՆԱՏՕ-ի կուրսեր անցած և արևմտյան կրթություն ստացած զինվորականների նշանակումը, ընդ որում մի շարք դեպքերում նույնիսկ հետ են կանչում թոշակի անցած զինվորականներին, նրանց առաջարկում բարձր պաշտոններ գլխավոր շտաբում և բանակային զորամիավորումներում։ Ինչ վերաբերում է քաղաքական իշխանությանը, այստեղ ևս իրավիճակը չափազանց թեժ է։


Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանն առնվազն մի քանի նախարարների և մարզպետների մտադիր է հեռացնել իրենց աշխատանքից։ Փաշինյանի թիրախում նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է։ Բոլոր այդ անձանց գործող վարչախմբի պարագլուխը կասկածում է իր նկատմամբ հնարավոր դավադրության մեջ։ Հատկապես աշխարհաքաղաքական իրավիճակի սրման և Ռուսաստանից հնչող կոշտ զգուշացումների ֆոնին՝ Փաշինյանը մտածում է, որ հնարավոր է իր դեմ հեղաշրջում են նախապատրաստում, որին կարող են մասնակից լինել ինչպես քաղաքական ուժերը, այնպես էլ մի շարք ուժային կառույցներ։


Առաջիակայում Նիկոլ Փաշինյանը նաև մտադիր է վերականգնել առաջին փոխվարչապետի պաշտոնը և այդ պաշտոնին նշանակել համոզված արևմտամետի, Միացյալ Նահանգների և Եվրամիության երկրների հետ աշխատելու ոչ միայն ֆինանսական, այլ նաև քաղաքական հարցեր քննարկելու նպատակով։ Առայժմ շրջանառվում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի թեկնածությունը։
1or.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր