Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

22 փետ 2024 15:52

Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ

Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէՀայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Գրիգորյանը նշել է, որ դելիմիտացիայի գործընթացը բարդ է, և քննարկման թեման պետք է լինի բացառապես տոպոգրաֆիկ քարտեզների մասին, «որոնք պրոֆեսիոնալ քարտեզներ են»։

«Շատ դեպքերում մարդիկ շփոթում են սխեմատիկ ու մեթոդական քարտեզները տոպոգրաֆիկ քարտեզների հետ»,- ասել է նա
Ըստ Գրիգորյանի՝ դելիմիտացիայի գործընթացը միայն քարտեզների հետ աշխատանք չէ, այլ նար իրավական հիմք ու հենքի բացահայտումն է, որի հիման վրա կազմվել է այս կամ այն քարտեզը։

«Բոլոր նյուանսները շատ կարևոր են ու մեր աշխատանքներում պետք է հասցեագրվեն»,- ընդգծել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր