Հնդկաստանի հետ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ.ՀՀ-ի շեղումը դեպի Հնդկաստան կարելի է դիտարկել որպես աշխարհաքաղաքական հակաքայլ

«Եթե իրադարձությունները դասավորենք ժամանակագրական հաջորդականությամբ, ապա մինչև այն պահը, երբ Հնդկաստանը նկատելի դարձավ Անդրկովկասում, այնտեղ Պակիստանն էր ակտիվ: 2017 թվականին Բաքվի, Անկարայի և Իսլամաբադի միջև ստորագրվել է տարածաշրջանում համագործակցության եռակողմ հայտարարություն, իսկ ավելի ուշ՝ 2020 թվականին Պակիստանը թույլ տեսանելի, բայց աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ: 2021 թվականի հունվարին կողմերի միջև ստորագրվել է Իսլամաբադի եռակողմ հռչակագիրը, նույն տարվա հուլիսին ավելի ուշ հայտնվել է Բաքվի եռակողմ հռչակագիրը, որը կոչված էր նպաստելու երեք երկրների ռազմավարական կապերի ամրապնդմանը: Ուստի Հայաստանի շեղումը դեպի Հնդկաստան կարելի է դիտարկել որպես աշխարհաքաղաքական հակաքայլ, որպես տարածաշրջանում ուժերի հավասարակշռություն ապահովելու ցանկություն»,- նշել է փորձագետը։
Իր հերթին Հնդկաստանը որպես հակախաղ նույնպես սկսել է կառուցել եռանկյունի` Նյու Դելի-Թեհրան-Երևան, ուշադրություն է հրավիրել Տարասովը։ Միաժամանակ, ըստ նրա, ակնհայտ է դառնում, որ Իսլամաբադ-Բաքու-Անկարա և Նյու Դելի-Թեհրան-Երևան երկու եռանկյունները պարունակում են երկու կարևոր ռազմավարական հարթություն՝ տրանսպորտային, նյութատեխնիկական և ռազմատեխնիկական։ Բացի այդ, Հնդկաստանը ԵՄ-ի հետ լոգիստիկ կապերի մարտահրավերներ ունի ինչպես Ռուսաստանի միջոցով՝ Ուկրաինայի հակամարտության պատճառով, այնպես էլ Սուեզի ջրանցքի միջոցով՝ գերբեռնվածության և Կարմիր ծովում աճող լարվածության պատճառով: Գումարած՝ Մերձավոր Արևելքում լարվածության աշխարհագրության ընդլայնումը և առաջին հերթին այդ եռանկյունների շահերի հնարավոր բախումը։
«Գազայի դեմ իսրայելական ագրեսիայի սկսվելուց հետո Կարմիր ծովը և Բաբ ալ-Մանդեբի նեղուցը հայտնվել են ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ հութիները սկսել են հարձակվել Իսրայել մեկնող կամ իսրայելցի գործարարներին պատկանող նավերի վրա: Այս իրավիճակում առաջին անգամ Ադենի ծոցում և Արաբական ծովում հնդկացիները տեղակայեցին հսկայական նավատորմ, որը բաղկացած էր 12 ռազմանավերից: Ըստ Al Jazeera-ի, դա կլինի Հնդկաստանի ամենամեծ ռազմածովային ներկայությունը այդ տարածքներում: Այստեղ վտանգը կայանում է նրանում, որ նման մեծ թվով ռազմանավերի տեղակայումը Նյու-Դելլի կողմից որոշակի պայմաններում և հանգամանքներում կարող է նախագծվել լարվածություն Անդրկովկասում, ընդ որում, ռազմավարական մակարդակում»,- ընդգծել է քաղաքագետը։
Տարասովը հիշեցրել է, որ Հնդկաստանը իր օգտագործոծ հում նավթի 86,7%-ը և բնական գազի 53,4%-ը ներմուծում է , ընդ որում նավթի 38%-ը և գազի 73%-ը նա ներմուծում է Արաբական համագործակցության երկրներից։ Գումարած, չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» աշխարհատնտեսական նախագիծը, որի երթուղիների մի մասը ավարտվում է այդ տարածքներում:
«Այսպիսով, Պարսից ծոցում և Կարմիր ծովում անվտանգության իրավիճակի ցանկացած խախտում ուղղակիորեն կազդի Հնդկաստանի տնտեսական շահերի վրա, և նա կփորձի Իրանի և Անդրկովկասի միջոցով վերակողմնորոշվել դեպի Եվրոպա: Ի դեպ, պատահական չէ, որ Հնդկաստանը աջակցում է իրանակա - հայաստանի դիրքորոշումը Զանգեզուրի միջանցքի հարցում` ի հակադրություն Իսլամաբադի կողմից աջակցվող թուրք-ադրբեջանական դաշինքի։ Ներկա պայմաններում արտաքին խաղացողների ռազմավարությունը տարածաշրջանը դարձնում է աշխարհաքաղաքական տուրբուլենտության գոտու մեծացնելով նոր սրացման վտանգը»,- ամփոփել է Ստանիսլավ Տարասովը։