Եթե Ուկրաինայի ղեկավարությունը կարծում է, որ հիմա բանակցությունների ժամանակը չէ, մենք պատրաստ ենք սպասել          Ալիևը լավ հասկանում է, որ Արցախի հարցը ո՛չ լուծված է, ո՛չ էլ՝ փակված․ Ոսկանյանը՝ ՏԱՍՍ-ի հրապարակման մասին       Բջնի գյուղում «Hyundai» մակնիշի ավտոմեքենա է այրվել    

02 մար 2024 16:10

Չեմ կարող հաստատել, որ Երևանը քննարկում է «Զվարթնոցում» ՌԴ սահմանապահների ներկայության հարցը. Լավրով

Չեմ կարող հաստատել, որ Երևանը քննարկում է «Զվարթնոցում» ՌԴ սահմանապահների ներկայության հարցը. ԼավրովՀայաստանի ղեկավարության հայտարարությունները Ռուսաստանին ստիպում են մտածել, թե ինչպես դրանք հաշվի առնել իր իսկ գործնական քայլերում։ Անթալիայում լրագրողներին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ չի կարող հաստատել այն տեղեկությունը, որ Հայաստանը քննարկում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների գտնվելու նպատակահարմարությունը։

«Ես չեմ կարող հաստատել այս հաղորդագրությունները, թեև դա լիովին տեղավորվում է այն դիրքորոշումների տրամաբանության մեջ, որոնք այժմ սահմանում է Հայաստանի ղեկավարությունը՝ վարչապետ Փաշինյանը, Հայաստանի խորհրդարանի նախագահը և այլ գործիչներ», - ասել է Լավրովը։

Նա նաև ասել է, որ Բաքվի և Երևանի հարաբերություններում առաջընթացը կախված կլինի նրանից, թե որքան ազնվորեն կկատարվեն եռակողմ պայմանավորվածությունները։ Լավրովի խոսքով՝ Բաքուն զրույցներում հաստատում է այդ պատրաստակամությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր