Պրեմիերայից հետո հարյուրհազարավոր այլազգիներ որոնել են Armenian Taraz,իսկ դուք դրել քոմենթներում ադրբեջանին ու թուրքիային հավասար քլնգում եք

«Փոխանակ ուրախանաք, որ «Դիսնեյ»-ում սկսել են հայկական տարրեր պարունակող դրվագներ ցույց տալ՝ խոսքս Միկի Մաուսի մուլտֆիլմի դրվագի մասին ա, դրել քոմենթներում քոչվոր ցեղերին՝ ադրբեջանին ու թուրքիային հավասար քլնգում եք, թե բա` ջրի ու եսիմ ինչի աստվածուհի չկա:
Հարգելիներս, Վարդավառը (Ջրոցին) հեթանոսական տոն ա, մենք՝ Հայերս, շա՜տ երկար դարեր եղել ենք հեթանոսներ։ Ծաղրելով կամ անցյալը կասկածի տակ դնելով` դուք ծառայություն եք մատուցում այն երկրներին՝ որոնք պնդում են, որ մենք ոչ անցյալ ունենք ոչ էլ պատմություն:
Եթե պատմություն չգիտեք, ապա սովորեք, կամ առավելևս իմանալով, եթե նման բան եք անում ու պրիտոմ անգլերեն ու ռուսերեն լեզուներով, ուրեմն չգիտեմ ինչ ասեմ ձեզ:
Վերջիվերջո, էդ մուլտֆիլմի պրեմիերայից հետո հարյուր հազարավոր այլազգիներ ուղղակի դրել որոնել են Armenian Taraz որպեսզի տեսնեն` դա ի՞նչ ա, որ համաշխարհային ու աշխարհահռչակ Disney ընկերությունը ցուցադրում ա, ու թե ինչերե՞ն էր խոսում մուլտֆիլմի հերոսուհին»:
***
Mickey Mouse Funhouse-ը ցուցադրել մի դրվագ, որը ներկայացրել է հայկական ավանդական փառատենին՝ Վարդավառին նվիրված դրվագ։ Բացի մշակույթը ներկայացնելուց, մուլտֆիլմում հնչում է նաև հայերենը, տեղեկացնում է Հայկական կինոընկերությունը։
«Վարդավառ» դրվագը գրել է Քեթլին Սառնելի Կապուկչյանը, ում ամուսինը հայ է։ Նա այդ դրվագը գրել է իր մանկահասակ որդու համար, Հայկական կինոընկերությանը պատմել է գրողը։
Հայկական մշակույթն առաջին անգամ է ներկայացվել Դիսնեյում:
Դրվագում Մինի Մաուսը սխալ հանդերձանք է կրում Վարդավառը նշելու համար: Մինիին, Միկին և նրանց ընկերներին ողջունում է Աստղիկ աստվածուհին, որը կրում է հայկական ավանդական Տարազ, երբ նա իջնում է իր կախարդական տաճարից և ջուր է շաղ տալիս նրանց վրա: Դրվագը տեղի է ունենում առասպելների և լեգենդի երկրում, որը կառուցված է հայկական ճարտարապետության օրինակով, մասնավորապես՝ Գառնիի և Կասկադի հիման վրա՝ ստեղծելով երկու վայրերի միաձուլում: Աստղիկի կերպարը հնչյունավորում է հայկական ծագում ունեցող Լիանա Բդեվին։
Դրվագը հագեցած է մշակութային հիշատակումներով. Միննին կրում է հայկական տարազ, ամբողջ դրվագում խոսում են հայերեն, աչք է զարնում հատվածը նաև թե ինչպես են Չիփն ու Դեյլը թան վաճառում և խորոված պատրաստում:
«Վարդավառ!»-ը հասանելի է DisneyNow.com-ում և DisneyNow հավելվածում, իսկ ավելի ուշ հասանելի կլինի Disney+-ում: