Մտեք Վիքիպեդիա և տեսեք՝ ի՞նչ է ուզում Ադրբեջանն այդ 4 գյուղերից. հայկական տարածքի նոր տեքստերը ոնց որ ադրբեջանցիք գրած լինեին
![Մտեք Վիքիպեդիա և տեսեք՝ ի՞նչ է ուզում Ադրբեջանն այդ 4 գյուղերից. հայկական տարածքի նոր տեքստերը ոնց որ ադրբեջանցիք գրած լինեին Մտեք Վիքիպեդիա և տեսեք՝ ի՞նչ է ուզում Ադրբեջանն այդ 4 գյուղերից. հայկական տարածքի նոր տեքստերը ոնց որ ադրբեջանցիք գրած լինեին](https://hayacq.com/uploads/posts/2024-03/1710146376_vikipedia.jpg)
«Չալարեցի՝ մտա Վիքիպեդիա, որոնեցի այն չորս գյուղերը, որպեսզի դուք պատկերացում կազմեք, թե ինչ է ուզում Ադրբեջանը: Եվ, ով զարմանք, այդ գյուղերի մասին հոդվածները խմբագրվել էին մի քանի օր առաջ և այս գրությունն ունեին. «Այս էջը վերջին անգամ փոփոխվել է 1 Մարտի 2024-ի ժամը 16:20-ին»: Բնականաբար, նախկին տեքստերը չկային, իսկ Վիքիպեդիայի հայկական տարածքի նոր տեքստերը ոնց որ ադրբեջանցիք գրած լինեին, անգամ անունների ադրբեջաներեն տարբերակ կար նշված: Այ քեզ բան: Եվ ուրեմն՝ բոլոր այն գյուղերի մասին գրառումները, որոնք ուզում է Ադրբեջանը, Վիքիպեդիայի հայկական տարածքում արդեն պիտի որ մեկ հրահանգով փոխված լինեն: Որոնեք Վարդենիսի այն գյուղերը նաև, որոնց վերադարձնելու մասին բամբասանքներ և վախեր կան: Հետևությունները թողնում եմ ձեզ…»:
Հայերեն վիքիպեդիայում փնտրեցինք Վերին Ոսկեպարի վերաբերյալ հոդվածը, որը, ըստ կայքի տվյալների, վերջին անգամ փոփոխության է ենթարկվել երեկ՝ մարտի 10-ին:
![](https://scontent.fevn6-4.fna.fbcdn.net/v/t1.15752-9/426600583_350915754600873_8707555105643938581_n.png?_nc_cat=103&ccb=1-7&_nc_sid=5f2048&_nc_ohc=O3juTMG8HYwAX_NZoRx&_nc_ht=scontent.fevn6-4.fna&cb_e2o_trans=q&oh=03_AdTXE07NscomJ78Wlpi0KWN3pzROsOncTLKWuIY-8--G8w&oe=66161B02)
Հոդվածի խմբագրման պատմության մեջ կարելի է տեսնել, որ այն կայքում ստեղծել է ոմն «GeoO» օգտատեր՝ 2018 թվականի փոտրվարի 2-ին: Դրանից հետո հոդվածը պարբերաբար փոփոխությունների է ենթարկվել, որոնք հիմնականում ձևական են, ոչ թե իմաստային:
Ամենաթարմ խմբագրումներից մեկի արդյունքում հոդվածից հանվել է հետևյալ հատվածը՝
![](https://scontent.fevn6-5.fna.fbcdn.net/v/t1.15752-9/426606738_799966695501056_84226427580411172_n.png?_nc_cat=107&ccb=1-7&_nc_sid=5f2048&_nc_ohc=EPsOac_UhqsAX89f--T&_nc_ht=scontent.fevn6-5.fna&cb_e2o_trans=q&oh=03_AdR2T-2Ts4TPw0MfiPiWSQ3cMH9oU5VE4A4PI5LGF0fy9Q&oe=661620CF)

Մեկնաբանություն ստանալու նպատալով 1or.am-ը կապ հաստատեց «Վիքիմեդիա Հայաստանի» հետ.
«Ո՞վ է ասում՝ ադրբեջանական է, անդրբեջանցիք են հեղինակը: Խնդրում եմ՝ բացեք, նորից թերթեք պատմությունը: «ԱշոտՏՆՂ» օգտագերը չի կարող ադրբեջանցի լինել, մեր նախագծի ադմիններից է, «Gardmanahay»-նույնպես ադրբեջանցի չէ, հակառակ դեպքում՝ «գարդմանաադրբեջանցի» կլիներ: «Galust Igityan»-ն էլ իգիթական ազգանուն է, նրան էլ բացառենք ադրբեջանցիների շարքից: Իջնում ենք ավելի ներքև, «GeoO» մասնակիցն է հոդվածի ստեղծողը, որը, վստահեցնում եմ, էլի հայ է:
Հիմա, այստեղ ո՞վ է ադրբեջանցի, որ ասում են՝ ադրբեջանցիները մտել են, ինչ-որ գործողություններ են կատարել: Ասելը հեշտ է, միանգամից մեղքը գցում են, քաշվում մի կողմ: Իսկ Վիքիպեդիան կամավորական տարածք է, խմբագրումները կամավոր կերպով են անում, ոչ մեկը չի վերահսկում: Հիմա դուք էլ կարող եք գրանցվել, ինչ-որ փոփոխություններ անել. միակ նախապայմանը աղբյուր վկայակոչելն է»:
Հարցին, թե ինչու են հոդվածում նաև գյուղերի ադրբեջանական անվանումները նշված, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Տարածքը ժամանակին ադրբեջանական է եղել, չենք կարող մերժել: Նման բան եղել է, դրա համար էլ գրված է, որ անկլավ է: Իսկ քանի որ ադրբեջանական անկլավ է, ու այդ փաստը միջազգայնորեն ընդունված է, դրա համար էլ վերևում նշված է նաև ադրբեջանական անվանումը: Նույն ձևով էլ ադրբեջանական տիրույթում հայկական անվանումն է նշված»,- եզրափակեց «Վիքիմեդիա Հայաստանի» ներկայացուցիչը: