Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

13 մար 2024 14:25

Հայաստանում ավելի կարևոր հատված կա, որտեղից ռուս սահմանապահներին պետք է հանել. քաղաքագետը վտանգ է զգում

Հայաստանում ավելի կարևոր հատված կա, որտեղից ռուս սահմանապահներին պետք է հանել. քաղաքագետը վտանգ է զգումՔաղաքագետ Դավիթ Ստեփանյանի կարծիքով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանը չունի դաշնակիցներ:
«Հայաստանը ՀԱՊԿ-ում գեթ մեկ դաշնակից չունի, ժամանակին (1992-94թթ.) այդ դաշնակիցը Ռուսաստանն էր, հիմա արդեն՝ ոչ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Անդրադառնալով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ Ադրբեջան կատարած այցին և դրա շրջանակում արած այն հայտարարություններին, թե Ղազախստանը անկեղծորեն ուրախ է Ադրբեջանի պատմական հաղթանակի համար՝ Ստեփանյանն ասում է՝ Տոկաևի ուրախությունը միանշանակ հասկանալի է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը և Ղազախստանը դաշնակիցներ են:

«Երկուսն էլ թուրքական պետություններ են, ունեն մեկ հեգեմոն պետություն՝ Թուրքիան: Ամեն ինչ շատ տրամաբանական է, սակայն դա չի նշանակում, որ մենք Ղազախստանի հետ չպիտի աշխատենք: Միանշանակ, պետք է շարունակենք աշխատել երկկողմ ֆորմատով: Եթե մենք կարող ենք Ղազախստանի հետ որևէ հարցի շուրջ (կլինի քաղաքական կամ տնտեսական) ընդհանուր շահեր ունենալ, միանշանակ դրանից պետք է օգտվենք և շարունակենք աշխատել, բայց ոչ ՀԱՊԿ-ում»,- նշում է քաղաքագետը:

Հարցադրմանը՝ ՀԱՊԿ-ից ամեն անգամ հիշեցնում են, որ Հայաստանը կառույցին անդամակցությունը կասեցնելու համար պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել, սա ի՞նչ միտում ունի, զրուցակիցն ասում է. «ՀՀ-ն դե յուրե ՀԱՊԿ-ի անդամ է, իսկ դե ֆակտո՝ ոչ, Ռուսաստանին դա ձեռնտու չէ: ՌԴ-ն փորձում է ճշտել մեր դիրքորոշումը, սակայն վարչապետ Փաշինյանն ասաց, որ մենք հստակ պահանջել ենք ՀԱՊԿ-ից, որ ասեն, թե ո՞րն է պատասխանատվության գոտին: Կասեն՝ խնդիր չենք ունենա, չեն ասի՝ կշարունակի իրավիճակը մնալ այսպես»:

Ըստ քաղաքագետի, սակայն, առաջնահերթությունը ոչ թե ՀԱՊԿ-ից դուրս գալն է, այլ ռուս սահմանապահներին հայ-ադրբեջանական սահմանից հեռացնելը:

«ՀԱՊԿ-ից պետք է դուրս գալ, բայց ոչ այսօր, դրա ժամանակը չէ, մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք ՌԴ-ի հետ հարաբերություններում: Ես, օրինակ, կարևորում եմ հայ-ադրբեջանական սահմանից ռուսների հեռացումը: Հայ-ադրբեջանական սահմանում գտնվող ռուսները Հայաստանի անվտանգության համար սպառնալիք են, հայ-իրանական սահմանին գտնվող ռուսները ՀՀ անվտանգության համար սպառնալիք են, ժամանակը կգա՝ հայ-թուրքական սահմանում էլ սպառնալիք կլինեն»,- կարծում է Դավիթ Ստեփանյանը:

Հարցին՝ արդյոք այդ գործընթացը արդեն չի՞ սկսվել՝ հաշվի առնելով «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրս բերման փաստը, վերջինս տեսակետ է հայտնում, որ «Զվարթնոց»-ը առաջնային չէ. «Հասկանում եմ, որ «Զվարթնոց»-ը ավելի շատ էմոցիոնալ ֆոնի վրա է, որովհետև երբ մենք՝ բոլորս, «Զվարթնոց»-ում տեսնում ենք ռուսներին, էմոցիաների վրա շատ լավ աշխատում է, պետք է այնտեղից էլ դուրս գան, բայց այսօր թիվ մեկը հայ-ադրբեջանական սահմանն է, ռուսները մեզ համար այդտեղ վտանգ են»:

Այս համատեքստում նա հիշեցնում է դեպքեր, որոնք տեղի են ունեցել ռուս սահմանապահների կամ խաղաղապահների ներկայությամբ:

«Տեղ գյուղի հատվածում ի՞նչ տեղի ունեցավ. ռուսները վաղը կարող են քաշվել ետ և այդ տարածքը հանձնել ադրբեջանցիներին, կամ Ադրբեջանը սկսի հերթական պրովոկացիան՝ հարձակվի Հայաստանի վրա, չգիտեմ՝ ինչ ձև, չգիտեմ՝ ինչ կերպ մեր տղաներին այդտեղից հանեն, ասեն՝ մենք կպաշտպանենք ու շատ հանգիստ հանձնեն Ադրբեջանին, վտանգը դրանում է»,- ասում է նա:

Անդրադառնալով Տոկաևի հետ հանդիպման ժամանակ Ալիևի արած, այսպես ասած, «խաղաղատենչ» հայտարարություններին՝ քաղաքագետը նկատում է՝ նա երկու տեսակի քաղաքականություն է վարում: 

«Մեկը ցիվիլ է՝ ուղղված միջազգային հանրությանը, որի տակ չկա ռեալ քաղաքականություն: Երկրորդը ռեալ քաղաքականությունն է, որը ուղղված է ՀՀ պետականությունը ապամոնտաժելուն: Սա է ռեալ քաղաքականությունը: Ալիևը չի գնալու միջազգային հանդիպումների ժամանակ ասի՝ մենք ուզում ենք Հայաստանը վերացնենք, ասելու է՝ ես խաղաղություն եմ ուզում, բայց խաղաղություն եմ ուզում պայմաններով, ի՞նչ պայմաններով, տարածքներ: Ալիևի ռեալ քաղաքականությունը միտված է և ուղղված է Հայաստանին որպես անկախ պետականություն և գործոն վերացնելուն»,- ասում է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր