Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն          Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ       Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը    

10 հուն 2022 10:54

ԱՄՆ-ն դատապարտում է Տոկաևի՝ ցուցարարների վրա կրակ բացելու հրամանը, բացատրություն է պահանջել ՀԱՊԿ-ից օգնություն խնդրելու համար

ԱՄՆ-ն Ղազախստանից պարզաբանում է խնդրում, թե ինչու են իշխանությունները որոշել օգնություն խնդրել ՀԱՊԿ-ից երկրում իրավիճակը կայունացնելու համար։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հունվարի 9-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։


«Մենք իրական հարցեր ունենք այն մասին, թե ինչու են ստիպված եղել դիմել այս կազմակերպությանը, որտեղ գերաիշխող դիրք ունի Ռուսաստանը։ Խնդրում ենք պարզաբանում այս հարցում։ Բայց հիմա ամենակարևորն այն է, որ ամեն ինչ այժմ լուծվում է խաղաղ ճանապարհով և հարգելով նրանց իրավունքները, ովքեր ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի լինի»,-ասել է Բլինկենը CNN-ին տված հարցազրույցում։


Նա նաև դատապարտել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի հրամանը՝ կրակ բացել նրանց ուղղությամբ, ովքեր վայր չեն դրել զենքերը։


«Ես դատապարտում եմ այս հայտարարությունը։ Եթե սա ազգային քաղաքականություն է, ապա ես դատապարտում եմ այդ քաղաքականությունը»,- շեշտել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։


Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին հեղուկ գազի թանկացման պատճառով։ Բողոքի ակցիաների ժամանակ բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։


Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նույն օրը  նա դիմել էր նաև  ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին՝ ահաբեկչական սպառնալիքի հաղթահարման հարցում օգնության համար։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր