ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

23 մար 2024 14:25

Լռության պատասխանը.Չկա որևէ մի արարք, որն արած լինի «Իսլամական պետությունը» ու արած չլինի Ադրբեջանը

 Լռության պատասխանը.Չկա որևէ մի արարք, որն արած լինի «Իսլամական պետությունը» ու արած չլինի ԱդրբեջանըՔանի դեռ Հայաստանում սեպտեմբերյան ցեղասպանության ժամանակ մատը մատին չտվածները մեր հասարակությանը չեն ասում, որ դիմացը կանգնածը նույն «Իսլամական պետությունն» է ու մեր գործողություններն էլ պիտի լինեն ըստ այդ իրականությունը գիտակցելու, ոչ մեր դեմ ահաբեկչություններն են դադարելու, ոչ էլ նոր ցեղասպանության վտանգն է չեղարկվելու։ Այս մասին գրում է իրանագետ Արտյոմ Տոնոյանը։

«Ստեփանակերտի բենզալցակայանում սեպտեմբերին տեղի ունեցածն էլ էր ահաբեկչություն։

Բայց ո՞վ պիտի դա որակեր ահաբեկչություն, եթե անգամ սգո օր չհայտարարվեց Հայաստանում։ Իսկ տեղի ունեցածը պատճառ էր դարձել մի քանի հարյուր հայության կորստի, ովքեր 9 ամիս սովի էին մատնվել, իսկ հետո էլ նոր ցեղասպանությամբ ահաբեկվել ու բռնի տեղահանության հարկադրվել։

Երեխաներին մորթեցին մարդկանց աչքի առաջ ու մի լիտր բենզինի համար հավաքեցին մի տեղ, որ պայթյունով միանգամից մի քանի հարյուր մարդ կոտորեն։

Չկա որևէ մի արարք, որն արած լինի «Իսլամական պետություն» կոչվածն ու արած չլինի Ադրբեջանը։

Քանի դեռ Հայաստանում սեպտեմբերյան ցեղասպանության ժամանակ մատը մատին չտվածները մեր հասարակությանը չեն ասում, որ դիմացը կանգնածը նույն «Իսլամական պետությունն» է ու մեր գործողություններն էլ պիտի լինեն ըստ այդ իրականությունը գիտակցելու, ոչ մեր դեմ ահաբեկչություններն են դադարելու, ոչ էլ նոր ցեղասպանության վտանգն է չեղարկվելու»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր