ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Ռեստորանում ընթրելիս տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել․ կա զոհ    

12 ապր 2024 13:05

Տեսանյութ.Խստացումներ․ Քաղաքացին այլևս չի կարող խուսափել վարժական հավաքներից

Խստացումներ․ Քաղաքացին այլևս չի կարող խուսափել վարժական հավաքներիցԿառավարությանն այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց նախագիծ, որով կարագավորվում են պարտադիր զինվորական զորակոչի և վարժակական հավաքների ու զինվորական վարժանքների կազմակերպամն ու անցկացման շրջանակներում քաղաքացիներին տրվող պատշաճ ծանուցումների եղանակները։

«Քիչ չեն դեպքերը, երբ պատշաճ ծանուցումների չապահովվման արդյունքում քաղաքացիները խուսափում են համապատասխան միջոցառումներին ներկայանալուց, և դրա միջոցով հնարավոր չի լինում լուծել նրանց համապատասխան պատասխանատվության հարցերը։ Նույն խնդիրը վերաբերվում է նաև վարժակական հավաքների անցկացման նախապատրաստական փուլում զինկոմիսարիատի դեպքում քաղաքացիներին զինկոմիսարիատ հրավիրելու գործընթացին, որի դեպքում ևս վարժական հավաք հայտարարված չլինելու պատճառաբանությամբ քաղաքացիները հրաժարվում են ներկայանալ զինկոմիսարիատ։ Այդ նպատակով առաջարկվում է քաղաքացուն պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք սահմանել»,- ասաց նա։

Այս համատեքստում վարչապետը նկատեց՝ անտարամաբանական են վարժական հավաքներից, զորակոչիկների և զինծառայողների ազատումները՝ մանսավորապես հիվանդությունների հենքի վրա։

«Թեմաներ կան, որոնց մասին ընդունված չէ բարձրաձայն խոսել, բայց պետք է հանրության հետ խոսենք այդ թեմայով։ Այսօր տեսնում ենք, որ մեր հիվանդությունների ցանկը այլևս չի համապատասխանում այսօրվա պահանջներին, այսինքն՝ մի խնդիր կա՝ տեխնիկան այնքան զարգանում է, որ, օրինակ, հայտնի կիստան, որը նախկինում պետք է բավարար չափով մեծ լիներ, որ տեխնիկան դա տեսներ, հիմա ահագին տարածված բան է, բայց մարդու բնականոն գործունեության վրա ոչ մի ազդեցություն չունի, հիմա մեր առողջապահական համակարգում, այդ թվում լիզինգի մեր ծրագրով նոր և նորագույն տեխնիկա է հայտնվել, որ նույնիսկ չնչին դեպքը արձանագրում է, բայց խնդիրը սա չէ։ Չեն պահպանվում այդ արդյուքնները դիսկի վրա ու հետո չի լինում նույնականացնել անձին, թե դա այդ մարդուն էր, թե իրենը չէր։ Օրինակ՝ կարելի է տիպային կիստա ունենալ ու այդ դիսկով հարյուրավորների ասել՝ կիստա, կիստա։ Պետք է գնանք այդ փոփոխությունների ճանապարհով»։

Ըստ Կառավարության ղեկավարի՝ բանակի բարեփոխումները սկսվում են այդ ճանապարհից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր