ՊՆ-ն E-notify համակարգի միջոցով ծանուցումներ կուղարկի քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայր ներկայանալու համար. «Փաստ»
![ՊՆ-ն E-notify համակարգի միջոցով ծանուցումներ կուղարկի քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայր ներկայանալու համար ՊՆ-ն E-notify համակարգի միջոցով ծանուցումներ կուղարկի քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայր ներկայանալու համար](https://hayacq.com/uploads/posts/2018-07/1532942696_10174543.jpg)
Այժմ անհրաժեշտություն է առաջացել N 174-Ն որոշմամբ հաստատված ինտերնետով հրապարակային ծանուցման ներկայացման և հրապարակային ծանուցումների տեղադրման կարգում ներառել համապատասխան կարգավորումներ: Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի 2024 թ.-ի հուլիսի 19-ի նիստում արդարադատության նախարարության կողմից ներկայացվել է անհատական ծանուցումների բիզնես մոդելի առաջարկվող տարբերակը, և արդյունքում որոշվել է կազմակերպել E-notify համակարգի հրապարակային ծանուցումների համակարգի գործարկումը՝ հիմք ընդունելով, որ այն կփոխարինի ներկայում գործող azdarar.am հարթակին և կգործի նույն դոմեյնի տակ, որոշվել է նաև մշակել և խորհրդին ներկայացնել անհատական ծանուցումների հայեցակարգ:
Հայեցակարգով սահմանված կարևորագույն կետերից է այն, որ անհատական ծանուցումների նոր համակարգի գործարկման և գործունեության արդյունքում կապահովվի նաև խիստ նույնականացումը: Նախագիծը ներառում է պաշտպանության նախարարության կողմից հրապարակվող ծանուցումների հետ կապված կոնկրետ դրույթներ, որոնց համաձայն նախարարության կողմից հրապարակվող ծանուցումները ենթարկվելու են անվտանգության որոշակի միջոցառումների՝ պահանջելով ծանուցումները ստանալու համար նույնականացման մանրամասներ՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալներ կամ հանրային ծառայության համարանիշ, կամ վարորդական վկայականի համար, նաև բջջային հեռախոսահամարով հաստատում: Սրա միջոցով զգայուն տեղեկատվությունը դառնալու է պաշտպանված և հասանելի միայն համապատասխան անձի համար»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում