Երևանը դեռևս չի հաստատել Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ          Կիրանց գյուղը ցանկացնում է բոլորին փոխանցել, որ իրենք որևէ մտադրություն չունեն գյուղը լքելու, գյուղից փախչելու       ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում    

15 ապր 2024 16:06

Որոնք են էմոցիաները կարգավորելու երեք կարևոր քայլերը

Որոնք են էմոցիաները կարգավորելու երեք կարևոր քայլերըԷմոցիաները մեր կյանքի անբաժանելի մասն են․ կյանքը դարձնում են հագեցած, կարգավորում են վարքը, օգնում են հարաբերություններում, մոտիվացնում են։ Անշուշտ, էմոցիաների սպեկտրը լայն է և կյանքի ընթացքում լինում են ինչպես դրական, այնպես էլ բացասական էմոցիաներ։ 

Եթե բացասական էմոցիաները գերակշռում և ամրապնդվում են, ապա սեփական անձի և աշխարհի ընկալումը աղավաղվում է, փոխվում է կյանքի որակը։ Այդպիսիք են օրինակ՝ զայրույթը, մեղավորության զգացումը, ամոթը, վախը, վիրավորանքը և այլն։

Բացասական էմոցիաներն իրենց ներսում թաքցնում են խոր ապրումներ, գուցե՝ անցյալի փորձ, որոնք դրսևորվում են վարքի միջոցով և հակազդումներով։ Հաճախ այդպիսի էմոցիաները ճնշում են կամ ձևափոխում են մեր իրական պահանջմունքները։ Ուստի անհրաժեշտ է սովորել հաղթահարել նմանատիպ էմոցիաները։

Ստորև այն ընդհանուր քայլերն են, որոնք անհրաժեշտ են էմոցիաների ոլորտի կարգավորման համար՝

1․ Գիտակցել և անվանում տալ սեփական հուզական վիճակին։
Այս քայլով անկեղծ ենք լինում ինքներս մեր զգացած էմոցիայի հետ, և չենք ժխտում այն։ Այդ կերպ, կարողանում ենք նաև վերահսկել։

2․ Մտորել էմոցիայի պատճառի և թաքնված պահանջմունքների մասին։
Այսպիսի վերլուծությունն անհրաժեշտ է հատկապես, երբ  չենք կարողանում վերահսկել իրավիճակը և գործում ենք էմոցիայի ազդեցության տակ։ «Ի֠ նչի մասին է խոսում էմոցիան» հարցին պատասխանելով՝ որոշակի է դառնում տվյալ բացասական էմոցիայի ներքո թաքնված իրական պահանջմունքը։

3․ Պատասխանատվություն վերցնել և կատարել ընտրություն։
Սեփական հուզական վիճակի կարգավորմանը օգնում է սեփական էմոցիաների համար պատասխանատվությունը, նաև գիտակցումը, որ ցանկացած իրավիճակում կարող ենք ունենալ չեզոք կամ դրական էմոցիաներ՝ անկախ մյուսներից և մեր վրա ունեցած նրանց ազդեցությունից։
Այս քայլերի կիրառումը օգտակար է դարձնում էմոցիաների վերլուծությունը, որը ժամանակի ընթացքում հնարավորություն է ապահովում, որպեսզի ինքնաբերաբար հակազդումներին փոխարինեն հուզական վարքի գիտակցված մոդելները։
 
Հ․գ․թ․, դոցենտ Սոնա Հարությունյան
Hayacq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր