Եվրամիությանն ինտեգրվելու դեպքում ՀՀ գրեթե ողջ տնտեսությունը կկործանվի.Եվրամիությունը կսկսի արդեն իր պայմանները թելադրել Հայաստանին          Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակում. ՔԿ       Ալիևը կրկին պայմաններ է առաջադրել Հայաստանին    

03 մայիս 2024 15:28

Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները

Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմաններըՀայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն սահմանազատել սահմանները, սակայն Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները, գրում է Dzen.ru-ն։ Այս մասին իր կարծիքն է հայտնել Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը։

Երևանն ու Բաքուն բավականին հաճախ են հրապարակավ շեշտում, որ պայմանավորվել են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա աշխատանքներ տանել պետական սահմանի սահմանազատման ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ փաստացի հենց այդ փաստաթուղթն արձանագրեց Խորհրդային Միության փլուզումը։

Բայց պարզվում է, որ հետխորհրդային Ադրբեջանը, իր սահմանադրության համաձայն, ոչ թե Ադրբեջանական ԽՍՀ-ի, այլ 1918-1920 թվականներին գոյություն ունեցող մուսավաթական հանրապետության իրավահաջորդն է։ Ժամանակակից Ադրբեջանը ժառանգել է նաև նախախորհրդային շրջանի օրհներգն ու զինանշանը։

Եվ այն ժամանակ Բաքվում ճանաչել էին Հայաստանի տարածքը` 10 հազար քառակուսի կիլոմետրից ոչ ավելի։ Ադրբեջանում սահմանադրության դրույթները գերակա են բոլոր այլ նորմատիվ ակտերի նկատմամբ։ Այսինքն, եթե ենթադրենք, որ Երևանն ու Բաքուն ստորագրել են սահմանների սահմանազատման վերաբերյալ նախնական փաստաթուղթ` հիմնվելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ապա դա ուղղակիորեն հակասում է Ադրբեջանի սահմանադրությանը։

Ադրբեջանական օրենքների համաձայն նման փաստաթուղթն անօրինական է։ Ստացվում է, որ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է դուրս գալ այդ պայմանագրից` վկայակոչելով իր հիմնական օրենքը, և այն բոլոր սահմանային սյուները, որոնք տեղադրվել են այս օրերին` հաշվի չեն առնվի։ Փաստորեն, ներկայումս ստեղծվող սահմանն օրինական չէ, և հնարավոր է, որ դա Բաքվի խորապես մտածված քաղաքական քայլն է։

Նրանք փորձում են մեզ խորամանկել, և, պետք է հուսալ, որ Հայաստանի ԱԳՆ-ն և կառավարությունը հաշվի են առնում այն փաստը, որ Բաքվի համար Ալմա-Աթայի հռչակագիրը ոչ այլ ինչ է, քան հռչակագրային փաստաթուղթ։ Հայաստանի իշխանությունների լավատեսությունը թշնամու հետ առաջիկա երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի առնչությամբ` ոչինչ չարժե: Սահմանի վրա գտնվող սյունը չի կարող զինված «հյուրերի» հանկարծակի այցը հետ մղել:

Ադրբեջանի ներկայացուցիչները կարող են ստորագրել ամեն ինչ` առանց զենքի կիրառման գործնական հաջողության հասնելու համար, իսկ հետո իրենց սահմանադրության համաձայն զորք մտցնել Հայաստանի տարածք։ Արդյո՞ք սա այն տրամաբանությունը չէ, որով բացատրվում է հակառակորդի առաջխաղացումը Ջերմուկում, Գեղարքունիքում և Սյունիքում։

Զարմանալի չէ նաև այն, որ Բաքուն ծրագրում է վերադարձնել Արևմտյան Ադրբեջանը, ինչը նշանակում է վերցնել ժամանակակից Հայաստանի տարածքների ճնշող մեծամասնությունը։ Ակնհայտ է և տրամաբանական, որ հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքում Երևանը պետք է պաշտոնապես պնդի, որ Բաքուն փոխի իր սահմանադրությունը, այլ ոչ թե մեզ պատմի մեր Հիմնական օրենքը խմբագրելու` հարևան կողմի պայմանների մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր