Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

21 հուն 2024 10:04

Ինչու է իրականում Փաշինյանը վախենում «բերետավորներից»․ «Իրավունք»

Ինչու է իրականում Փաշինյանը վախենում «բերետավորներից»․ «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ ճշտվող տվյալների` Նիկոլն այս ամբողջ ցույցային ժամանակաշրջանում մեկ այլ շատ լուրջ մտավախություն էլ ունի: Ու որքան էլ տարօրինակ է, այս անգամ` ոչ թե ընդդիմադիրների, այլ իր իսկ «մարդակեր բերետավորների» հետ կապված:

Մտավախությունների բերող դետալներից մեկը, օրինակ, անցած տարի Արցախը հանձնելուց առաջ կազմակերպված, այսպես ասած, հայ-ամերիկյան զորավարժանքներն են: Դրա հետ կապված` ժամանակին շրջանառվել է վարկածը, որ ամերիկյան «իսնտրուկտորները» զորավարժանքի անվան տակ ամեն մի գազանության վարժեցնում էին բերետավորներին, որ եթե հանկարծ լինի ժողովրդական ընդվզում, նրանք չընկրկեն:

Եվ ահա, աղբյուրը նաեւ հայտնում է, որ բացի գազանություններ սովորեցնելուց, ամերիկացիները նաեւ ակտիվորեն «ջերմ զրույցներ» են անցկացրել բերետավորների հետ, շատերին զգալի նյութական օգնություն են ցուցաբերել եւ շարունակում են ցուցաբերել: Ավելին, տվել են խոստումներ, որ պետք եղած դեպքում՝ նրանց կտարհանեն ԱՄՆ:

Եվ ահա, ըստ աղբյուրի, ելնելով համառորեն չդադարող լուրերից, Նիկոլի մոտ պարբերաբար մեծ հարցական է առաջանում՝ կարմիր բերետավորները ենթարկվո՞ւմ են իր մտերիմ նախարարին, թե՞ կա ընդամենը ենթարկվելու պատրանք:

Այսինքն, արդյոք չի՞ կարող լինել մի այնպիսի իրավիճակ, որ նրանք իր դեմ շուռ գան: Եվ այդ վախերն էլ ավելի սրվեցին այն բանից հետո, երբ այս հանրահավաքների ժամանակ եղան ակնարկներ, թե պետք եղավ, հենց Նիկոլի պահապանները նրանկ բռնեն ու կբերեն հրապարակ:

Ամեն դեպքում, աղբյուրի պնդմամբ, Նիկոլը սկսել է «100 կիլոմետրից շրջանցել» այն վայրերը, որտեղ բերետավորները օպերացիաներ են անում:

Այսինքն, փորձում է թույլ չտալ, որ հանկարծ ու հանկարծ իրեն անակնկալի բերեն»:

Ավելին՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր