Թրամփն ու Նեթանյահուն իրենց իսկ հայտարարություններով հաստատում են իրենց հանցագործությունները          Տեսանյութ. Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը       Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն տվեց նախագծին՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը    

21 հուն 2024 19:41

Իսրայելը զգուշացնում է Հայաստանին Պաղեստինի ճանաչման լուրջ հետևանքների մասին

Իսրայելը զգուշացնում է Հայաստանին Պաղեստինի ճանաչման լուրջ հետևանքների մասինՊաղեստինի պետականությունը ճանաչելու Երեւանի որոշումը բացասաբար կանդրադառնա Իսրայելի հետ հարաբերությունների վրա։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։

«Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը մրցանակ է ՀԱՄԱՍ-ի և այլ պաղեստինյան խմբավորումների ահաբեկիչների և մարդասպանների համար։ Այս քայլը երկարաժամկետ լուրջ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների վրա։

Պաղեստինը նախկինում ճանաչել են Իսպանիան, Իռլանդիան, Նորվեգիան և Սլովենիան։ Իսկ այսօր Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու մասին։  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր