Ես չեմ ուզում, որ ՌԴ-ում լինի այն ընկալումը, որ ՀՀ-ն փորձում է ինչ-որ բան անել բարեկամ դաշնակից Ռուսաստանի դեմ          Բաքվում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել հայ ռազմագերիներին, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման       Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում, վրաստանի քաղաքացին «Mercedes» բեռնատարով կողաշրջվել է    

25 հուն 2024 13:40

Մակրոնը, որն այսօր իրեն Նապոլեոն է կարծում, ցանկանում է իր խաղերը խաղալ ողջ աշխարհի դեմ

Մակրոնը, որն այսօր իրեն Նապոլեոն է կարծում, ցանկանում է իր խաղերը խաղալ ողջ աշխարհի դեմԱդրբեջանի Միլի մեջլիսը նորից դժգոհ է Ֆրանսիայից եւ նրա նախագահ Մակրոնից։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, մեջլիսի այսօրվա նիստում պատգամավոր Թուրալ Գյանջալիեւը հայտնել է, որ «Ֆրանսիան իր ագրեսիվ քաղաքականությունը հասցնում է մինչեւ Հարավային Կովկաս»։

«Պատգամավորը նշել է, որ Ֆրանսիայի կողմից Հայաստանի զինումը մահացու զենքով լուրջ սպառնալիք է ստեղծում. «Հարավային Կովկասում մենք խաղաղություն ենք ստեղծել։ Մեզ համար գլխավորն այն է, որպեսզի Հարավային Կովկասը չդառնա մարտադաշտ։ Ցավոք, Մակրոնը, որն այսօր իրեն Նապոլեոն է կարծում, ցանկանում է իր խաղերը խաղալ եւ դա անել Հարավային Կովկասում։ Մակրոնի, Ֆրանսիայի այդ քայլը քայլ է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ողջ աշխարհի դեմ։ Ֆրանսիան պետք է կանխի մարդու իրավունքների խախտումներն այն երկրներում, որոնք նա պահում է օկուպացիայի տակ»,- մեջբերել է պարբերականը պատգամավորին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր