Տեսանյութ.Ինչ հարցերով են հիմնականում դիմում հոգեբանական թեժ գծին          Տեսանյութ.Թուրքիայի մի քանի նահանգներում անտառային հրդեհներ են մոլեգնում       Օդի ջերմաստիճանը կնվազի․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

28 հուն 2024 16:06

ԱՄՆ-ը ոչինչ չունի առաջարկելու ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին և շահագրգռված էլ չէ հակամարտության արդարացի կարգավորմամբ

ԱՄՆ-ը ոչինչ չունի առաջարկելու ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին և շահագրգռված էլ չէ հակամարտության արդարացի կարգավորմամբՌուս քաղաքագետ Պյոտր Կոլչինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է լուրն այն մասին, որ ԱՄՆ-ը քննարկում է Կենտրոնական Ասիայից Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով արտահանման այլընտրանքային ուղին։

Փորձագետի կարծիքով՝ Վաշինգտոնը կբավարարվի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սառեցնելով ու սեփական նախագծերն իրականացնելով:

«Շատ ցուցադրական է այն, թե ինչպես են ԱՄՆ-ը և Արևմուտքի շատ երկրներ տարիներ շարունակ փաստացի անտեսել Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը։ Եվ միայն Վաշինգտոնի և Մոսկվայի, Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունների սրման պայմաններում ամերիկյան դիվանագիտությունն իր ակտիվ գործունեությունը ծավալեց Անդրկովկասում։ Ամերիկան շահագրգռված չէ տարածաշրջանի բարգավաճմամբ, հակամարտության ինչ-որ արդար կարգավորմամբ։ Վաշինգտոնը կբավարարվի այն սառեցնելով և իրագործելով սեփական նախագծերը, որոնք կապ չեն ունենա տարածաշրջանի և նրա բնակիչների բարօրության հետ»,-ասել է Կոլչինը։

Քաղաքագետի խոսքով՝ ԱՄՆ-ն չի կարող առաջարկել որևէ բան, որն ավելի շահավետ կլինի այն նախագծերից, որոնք այժմ իրականացնում են Ռուսաստանը, Չինաստանը և մյուս խոշոր, զարգացող երկրները:

«ԱՄՆ-ն փորձում է բոլոր ուժերով սաբոտաժի ենթարկել Եվրասիական տնտեսական ինտեգրման նախագծերը, Չինաստանի գլոբալ նախագծերը, որոնք ուղղված են մայրցամաքի միասնական լոգիստիկ համակարգի կառուցմանը։ Այս ամենը մարտահրավեր է ամերիկյան տնտեսական ազդեցությանն ինչպես եվրոպայում, այնպես էլ Ասիայում: Եվ այս ամենը, իհարկե, մեծ մտավախություններ է առաջացնում Վաշինգտոնի մոտ։ Բայց ԱՄՆ-ի առաջարկած այլընտրանքները չեն կարող որևէ վստահություն առաջացնել: Որովհետև լուրջ, բազմամյա, կառուցվածքային, մասշտաբային նախագծերի փոխարեն Միացյալ Նահանգները սահմանափակվում է միայն ամպագոռգոռ հայտարարություններով։ Իհարկե, այժմ Միացյալ Նահանգները զգալիորեն ընդլայնել է իր ակտիվությունն Անդրկովկասում։ Այդ աշխատանքը տարվում է ինչպես հետխորհրդային տարածքի երկրների, այնպես էլ Չինաստանի դեմ։ Սակայն, կրկին, դժվար է նույնիսկ պատկերացնել ռազմավարական բնույթի որևէ պոտենցիալ օգուտ, որը պետությունները կարող են բերել Հարավային Կովկասի տարածաշրջաններին:

Ամեն ինչ սահմանափակվում է բարձր խոսքերով, բարձր հայտարարություններով, ուղևորություններով, բայց ոչ իրական լուծումներ, ոչ իրական առաջարկներ: Հետևաբար, այս դեպքում անհրաժեշտ է պահպանել առավելագույն զգոնություն: ԱՄՆ-ը ոչինչ չունի առաջարկելու ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին։ ԱՄՆ-ն չի կարող առաջարկել այնպիսի բան, որն ավելի շահավետ կլինի, քան տնտեսական և լոգիստիկ բնույթի այն մասշտաբային նախագծերը, որոնք այժմ իրականացնում են Ռուսաստանը, Չինաստանը և այլ խոշորագույն զարգացող երկրները»,-եզրափակել է Կոլչինը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր