Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դռնփակ նիստում          Հոկտեմբերի 7-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հոկտեմբերի 7-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

07 հուլ 2024 10:14

Արարատում բախվել են «VAZ» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաները. կա տուժած

Արարատում բախվել են «VAZ» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաները. կա տուժածՀուլիսի 6-ին, ժամը 23:34-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղից Արարատ քաղաք տանող ավտճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից նկատվում է ծուխ. կա տուժած։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արարատ գյուղի Գրիբոյեդով փողոցի «Կիլիկիա» կոչվող խաչմերուկում բախվել են «VAZ» (վարորդ՝ Կ. Խ., ծնված 1982 թ․) և «Lexus» (վարորդ՝ Հ. Ս., ծնված 1979 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Կ․ Խ.-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները, հոսանքազրկել «Lexus» մակնիշի ավտոմեքենան և «VAZ» մակնիշի ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր