10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

18 հուլ 2024 14:16

Իսկ միգուցե այս որոշումը քաղաքական ենթատե՞քստ ունի .Ռուսական կողմը ՀՀ-ին տեղեկացրել է , որ արգելում են հայկական պտուղ-բանջարեղենի ներմուծումը,

Իսկ միգուցե այս որոշումը քաղաքական ենթատե՞քստ ունի .Ռուսական կողմը ՀՀ-ին տեղեկացրել է , որ արգելում են հայկական պտուղ-բանջարեղենի ներմուծումը,Ռուսական կողմը ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին գրությամբ տեղեկացրել է, որ արգելում են հայկական պտուղ-բանջարեղենի ներմուծումը, և այդ ցանկում նաև մեր ընկերության անունն է ներառված, Factor.am-ին հայտնեցին Green Farmer ՍՊԸ-ից։
 
Հրազդանում գործող լոլիկի մշակությամբ զբաղվող ընկերությունում զարմացած են ռուսական կողմի հայտարարությունից, թե իրենց արտադրանքում պեստիցիդների առկայությունը գերազանցում է թույլատրելի շեմը։
 
Ընկերությունում դժվարանում են ասել՝ առաջիկա օրերին կկարողանա՞ն լոլիկ արտահանել Ռուսաստան, թե՞ ոչ։ Առայժմ միայն հերքում են, որ իրենց արտադրանքում խախտումներ կան։
 
«Մենք խախտումներ չունենք, ամեն ինչ համապատասխանում է սահմանված նորմերին»,- պնդեցին ընկերությունից։ Green Farmer-ում, սակայն, կարծում են, որ այս որոշումը, հնարավոր է, քաղաքական ենթատեքստ ունի։ Թեմայի վերաբերյալ Factor.am-ը փորձեց նաև պարզաբանում ստանալ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
 
Գերատեսչությունից խոստացան մեր հարցերին ավելի ուշ պատասխանել։
 
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ ռուսական կողմը գրությամբ դիմել է հայկական կողմին՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է մի շարք ընկերությունների բուսական ծագման մթերքի արտահանման հնարավորությունը։ Անցյալ տարվա աշնանն էլ «Ռոսսելխոզնադզոր»-ը մտահոգություն էր հայտնել Հայաստանից բուսական մթերքի մատակարարումների ժամանակ հաճախակի խախտումների կապակցությամբ։
«Ռոսսելխոզնադզոր»-ը բացահայտել էր Հայաստանից արտահանված ծաղկի և պտուղ-բանջարեղենի մեջ կարանտինային վնասատուների հայտնաբերման 72 դեպք։ Բայց այս դեպքերը միակը չեն․ տարեսկզբին «Ռոսպոտրեբնադզոր»-ը դադարեցրել էր Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի մի քանի խմբաքանակի վաճառքը՝ պատճառաբանելով, թե հանքային ջրից քաղաքացին կերակրափողի այրվածք է ստացել և մահացել։ Դրանից հետո էլ «Ռոսսելխոզնադզոր»-ը «խախտումներ էր հայտնաբերել» Հայաստանից արտահանված ձկնկիթում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր