Դեկտեմբերի 10-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          ԵՄ երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 16-ին կքննարկեն Վրաստանի հարցը       Դեկտեմբերի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

22 հուլ 2024 12:38

Բայդենը շատ իմաստուն քայլ արեց․Թրամփի համար դժվար է լինելու՝աշխարհի կեսի դեմ է կռիվ տալու

Բայդենը շատ իմաստուն քայլ արեց․Թրամփի համար դժվար է լինելու՝աշխարհի կեսի դեմ է կռիվ տալուԴա արդար էր սեփական կուսակցության և ամերիկացի ժողովրդի հանդեպ: Բայդենն իրականում ծանրակշիռ քաղաքական գործիչ է, ով լուրջ ճանապարհ ունի անցած: Եթե նա ավելի երիտասարդ տարիքում դառնար նախագահ, նա ԱՄՆ պատմություն լավագույն և ամենասիրված նախագահներից մեկը կարող էր լինել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Անձամբ կարծում եմ, որ 2016-ին Հիլարի Քլինթոնի թեկնածությունը դեմոկրատների ամենից սխալ հաշվարկված քայլերից էր և, եթե առաջադրվեր նույն Բայդենը, նա Թրամփին հաղթելու ավելի մեծ շանսեր կունենար: Թրամփը չհաղթեց, Հիլարին պարտվեց: Այդ դեպքում Բայդենի թողած ժառանգությունն էապես այլ կլիներ, նրան այլկերպ կհիշեին: Ի դեպ Սենատոր եղած տարիներին նա Հայաստանի լավագույն բարեկամներից է եղել:

Ինչ վերաբերում է նոյեմբերին կայանալիք ընտրություններին, ապա պետք է նշեմ, որ Հարիսի թեկնածությունը նույնպես լուրջ գլխացավանք է Թրամփի համար: Նրա շուրջ համախմբվելու է ամբողջ լիբերալ թևը և դա բավականին ուժեղ ալիք է ստեղծելու: Նրան աջակցելու է ողջ ՆԱՏՕ-ն և ողջ ԵՄ-ն: Իրականում Թրամփը աշխարհի կեսի դեմ է կռիվ տալու:

Իսկ Քամալա Հարիսն իր 70-80 միլիոնանոց ձայները «քնած» ունի»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի՝ հուլիսի 21-ին, հայտնել է, որ դուրս է գալիս նախագահական ընտրարշավից՝ հայտարարելով, որ լիովին աջակցում է փոխնախագահ Քամալա Հարրիսին` որպես դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածու:

ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր