Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

20 հուն 2022 12:29

Բայդենն անհանգստացած է.ՌԴ-ի՝ Ուկրաինա ներխուժումը կհանգեցնի 2-րդ աշխարհամարտից ի վեր աշխարհի համար ամենալուրջ հետևանքներին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել պնդմամբ, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա աղետ կդառնա Մոսկվայի համար։

«Եթե նրանք իրականացնեն այն, ինչին ունակ են սահմանին կենտրոնացրած իրենց ուժերով, ապա դա աղետ կդառնա Ռուսաստանի համար»,-ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը։

Բայդենը հավելել է, որ ԱՄՆ գործընկերներն ու դաշնակիցները պատրաստ են լուրջ վնաս հասցնել ռուսական տնտեսությանը։ Ռուսական բանկերը չեն կարողանա դոլարային գործարքներ իրականացնել՝ Ուկրաինա ներխուժման դեպքում։ Բայդենը կարծում է, որ ռուսական իշխանությունները չեն ցանկանում լայնամասշտաբ պատերազմ Արևմուտքի հետ։

Բայդենն այն կարծիքին է, որ Վաշինգտոնի վարկածով հնարավոր ներխուժումն Ուկրաինա կհանգեցնի Երկրորդ աշխարհամարտից ի վեր աշխարհի համար ամենալուրջ հետևանքներին։

«Միակ բանը, որ կարող է ավելի վատ լինել կանխամտածված պատերազմից, չկանխամտածված պատերազմն է։ Ես անհանգստացած եմ, որ դա կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Հուսով եմ, որ Վլադիմիր Պուտինը հասկանում է, որ եթե լայնամասշտաբ միջուկային պատերազմ չէ, ապա ինքը լավագույն դիրքում չէ՝ աշխարհում գերիշխելու համար»,-ասել է Բայդենը։

ԱՄՆ նախագահը հնարավոր է համարել ևս մեկ գագաթնաժողովի անցկացումը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր