«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

26 հուլ 2024 15:08

Ֆրանսիայում գնացքների աշխատանքը «համակարգված սաբոտաժի» է ենթարկվել Օլիմպիական խաղերի բացումից առաջ, եղել են հրկիզումներ

Ֆրանսիայում գնացքների աշխատանքը «համակարգված սաբոտաժի» է ենթարկվել Օլիմպիական խաղերի բացումից առաջ, եղել են հրկիզումներՓարիզի Օլիմպիական խաղերի բացման արարողությունից ժամեր առաջ Ֆրանսիայի արագընթաց երկաթուղային ցանցը կաթվածահար է եղել «չարամիտ գործողությունների» պատճառով, որոնք ներառել են նաև հրկիզումներ։

Այս մասին հաղորդում է France24 պարբերականը։SNCF գնացքների օպերատորը AFP գործակալությանը հայտնել է, որ հարձակումները եղել են «սաբոտաժի համակարգված գործողություններ»։

«Սա լայնամասշտաբ զանգվածային հարձակում է արագընթաց գնացքների ցանցի վրա։ SNCF-ը գիշերը դարձել է միաժամանակ իրականացված մի քանի չարամիտ գործողությունների զոհը», – ասել է Ֆրանսիայի գնացքների ազգային օպերատորը՝ հավելելով, որ հարձակումներն ազդել են Ատլանտյան, հյուսիսային և արևելյան երկաթգծերի վրա։

Ընկերությունը նշել է, որ օբյեկտները վնասելու համար իրականացվել են հրկիզումներ, որոնք մեծապես խաթարել են երկաթգծի աշխատանքը։ Այս իրավիճակը կշարունակվի նաև շաբաթ և կիրակի օրերին, մինչ կատարվում են վերանորոգման աշխատանքներ։ SNCF-ն ուղևորներին կոչ է արել հետաձգել իրենց ուղևորությունները և հեռու մնալ գնացքի կայարաններից։ Հարձակումներն ազդել են մոտ 800 000 ուղևորի վրա։ Իր հերթին, Eurostar երկաթգծային ընկերությունը հայտարարել է, որ Լոնդոն-Փարիզ երթուղով գնացքների ուղևորությունը ևս խաթարվել է վանդալիզմի գործողությունների պատճառով, որոնք հանգեցրել են չեղարկումների և ուղևորության ժամանակի երկարաձգման։ Հարձակումները սկսվել են Փարիզում Ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունից առաջ, որին ակնկալվում է 300 000 հանդիսականի մասնակցություն՝ խիստ հսկողության պայմաններում։ Հուլիսի 26-ի երեկոյան 7500 մարզիկ 85 նավակով շքերթով 6 կմ կնավարկի Սեն գետով։

Այսպիսով, Ամառային օլիմպիական խաղերի բացումն առաջին անգամ տեղի կունենա մարզադահլիճի տարածքից դուրս։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր