Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 5-ի համար          Ադրբեջանում 3․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել       Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն, վիրավnր կա    

29 հուլ 2024 11:18

Մյասնիկյան պողոտայում թիվ 42 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ծառին, կան տուժածներ

Մյասնիկյան պողոտայում թիվ 42 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ծառին, կան տուժածներՀուլիսի 29-ին, ժամը 08:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի մոտակայքում, թիվ 42 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը բախվել է ծառին,  կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ թիվ 42 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1955 թ․) բախվել է ծառին․ կա երեք տուժած։

Շտապօգնության աշխատակիցները վարորդին հոսպիտալացրել են բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ Լ. Հ.-ին (ծնված 1969 թ.) և Ա. Գ.-ին (ծնված 1979 թ․) տեղում ցուցաբերել համապատասխան բուժօգնություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր