Տեսանյութ.Մոսկվայում ծրագիր կա․ՌԴ-ին շատ է պետք ՀՀ-ի ներկայությունը ԵԱՏՄ-ում.ՀՀ-ն էլ չի ցանկանում կուլ գնալ ՌԴ-ի կայսերական հավակնություններին

Ղևոնդյանի խոսքով՝ մինչև 2020թ-ը ՌԴ-ի պահանջները Հայաստանից այլ են եղել, իսկ հիմա լրիվ այլ են․ «Հիմնական խնդիրը այն է Ռուսաստանի ու Հայաստանի միջև, որ ՀՀ-ն փորձում է ամրապնդել ինքնիշխանությունը և պետականությունը։ ՌԴ-ում ծրագիր կա, դա հետգաղութատիրական կայսերահավաք քաղաքականությունն է, որի էությունը կայանում է նախկինում իրենց մաս կազմած հողերը հետ վերցնելու մեջ»։
Քաղաքագետի խոսքով Հայաստանի անվտանգային հնարավորությունները արևմուտքում են, բայց ինքը չի կարծում, թե ՌԴ-ն ունի զինանոցում այնպիսի գործիքներ ՀՀ-ի նկատմամբ, որը կարող է այս պահին օգտագործել, բայց չի օգտագործում․ «ՌԴ-ի համար խնդիր է ՀՀ-ի իշխանությունը, դրա համար նախկին քաղաքական իշխանականների և առաքելական եկեղեցու սպասավորների միջոցով փորձում են ՀՀ-ում իշխանափոխություն անել»։