«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

01 օգոս 2024 12:13

Իրան-Իսրայել լայնածավալ պատերազմի կանխատեսումներն այդքան էլ իրական չեն, չնայած Մերձավոր Արևելքում ցանկացած կայծ հղի է պատերազմական հրդեհի բռնկման վտանգով

Իրան-Իսրայել լայնածավալ պատերազմի կանխատեսումներն այդքան էլ իրական չեն, չնայած Մերձավոր Արևելքում ցանկացած կայծ հղի է պատերազմական հրդեհի բռնկման վտանգովԻրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր ալիքում գրել է.

«Իրանը հազարամյակների պետականության ավանդույթ ունեցող երկրներից է, և վերջինիս լայնածավալ ուղղակի պատերազմի մեջ ներքաշելու, իսկ այնուհետև զոհի կարգավիճակով ԱՄՆ-ից համակողմանի և լիարժեք աջակցություն ստանալու փորձերը չեն կարող խիստ իրատեսական դիտարկվել։

Ներքաշման նման հերթական գործելաոճի դրսևորում պետք է համարել նաև «Համասի» քաղաքական թևի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունը Թեհրանում՝ իսրայելական հատուկ գործողության հետևանքով։

Բանն այն է, որ Իրանն առանց այն էլ բավական հաջող կարողանում է անուղղակի կերպով պայքարել տարածաշրջանային և արտատարածաշրջանային իր ախոյանների ու թշնամիների դեմ՝ Մերձավոր Արևելքում ստեղծելով արբանյակ կառույցների և կազմակերպությունների նմանը չունեցող ցանց, որն էլ անհրաժեշտության դեպքում ուղղակի բախումների մեջ է մտնում հակաիրանական ուժերի հետ։

Նման անուղղակի ցանցային գործելաոճը ոչ միայն հնարավորինս խնայում է հենց Իրանի մարդկային ներուժը, այլ նաև հնարավորություն ստեղծում միանգամից մի քանի ճակատներով իր ախոյաններին ու թշնամիներին ներքաշելու անվերջանալի և խիստ ռեսուրսատար բախումների մեջ։

Այնպես որ, Իրան-Իսրայել ուղղակի լայնածավալ պատերազմի մասին կանխատեսումներն առայժմ այդքան էլ իրական չեն թվում, չնայած վառոդի տակառի նմանվող Մերձավոր Արևելքում ցանկացած կայծ հղի է պատերազմական հրդեհի բռնկման վտանգով»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր