Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև կբարձրանա, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Լարված իրավիճակ Լուսառատում, 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների       Ես մտահոգված եմ ԱՄՆ-ում Իսրայելի դեմ տրամադրվածություններով    

02 օգոս 2024 13:12

3-րդ բանակային կորպուսի շտաբ մտա, մուտքի դիմաց փոս կար. տրամաբանության բախում կա

3-րդ բանակային կորպուսի շտաբ մտա, մուտքի դիմաց փոս կար. տրամաբանության բախում կաԷս ճանապարհի հետ կապված քաղաքական խնդիր էլ եմ տեսնում: Ես կարծում եմ, որ մեր զորամասերին մոտեցող ճանապարհների հետ կապված մենք պրոբլեմ ունենք: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 2-ին, «Լեռնային Հայաստան» առողջարան տանող ավտոճանապարհի 2․2 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալու ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երկու օր առաջ չնախատեսված երրորդ բանակային կորպուսի շտաբ մտա, մուտքի դեմը 1 մետրը 2 մետրի վրա փոս է: Ես կարծում եմ, որ իմաստ ունի, որ ՊՆ-ի հետ գույքագրենք զորամասերը, հասկանանք՝ մուտքերն ինչ վիճակի են և խնդիրը լուծենք: Հազարավոր մարդիկ են այդտեղ մտնում: Ես դժվար եմ հիշում մի զորամաս, որի մոտակայքում տենց փոսեր չկան: Սա խորը խնդրի մասին է խոսում:

Զորամասեր տասնյակ հազարավոր հարազատներ են գալիս»,-ասաց Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր