Փետրվարի 19-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          ՔՊ-ում էլի խմորումներ են, կարող է ներքին քննություն սկսվել ընտրական ցուցակի ձևավորման քվեարկության արդյունքների պատճառով. «Փաստ»       Աջափնյակում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ    

02 օգոս 2024 17:14

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խանջյան և Ռուբինյանց փողոցներում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խանջյան և Ռուբինյանց փողոցներումՄայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով օգոստոսի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խանջյան և Ռուբինյանց փողոցներում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մասնավորապես՝ Խանջյան փողոցի հ.29/1 հասցեի դիմացի ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը:

Ռուբինյանց փողոցում՝ Ռուբինյանց–Ռայսինի փողոցների խաչմերուկից մինչև Ռուբինյանց փողոցի հ.23 հասցե երթևեկելի մասի երկու կողմերում կարգելվի 3.5 տոննայից ավելի առավելագույն բեռնվածության զանգված ունեցող բեռնատար մեքենաների կանգառը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր