Ուկրաինան թույլ չի տա Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքները բաժանելու երկրորդ փորձը          Բենիամին Նեթանյահուն շնորհավորել է Թրամփին, Ալիևին և Փաշինյանին       Որոնք են ձվի օգտակար հատկությունները, ինչպես ճիշտ սնվել    

24 օգոս 2024 17:09

ԶԼՄ ներկայացուցիչները վարժադաշտում մասնակցել են գործնական հրաձգության՝ ստուգելով կրակային պատրաստության իրենց հմտությունները

ԶԼՄ ներկայացուցիչները վարժադաշտում մասնակցել են գործնական հրաձգության՝ ստուգելով կրակային պատրաստության իրենց հմտություններըՕգոստոսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել է ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ հրաձգության դասընթաց։

Ներկայացվել են հրաձգային տարբեր զենքերի մարտավարատեխնիկական բնութագրերը, հրաձգություն վարելու անվտանգության կանոնները, լիցքավորում, լիցքաթափում և նշանառություն կատարելու ճիշտ կարգը, քայլերի հաջորդականությունը։

Հրահանգավորումից հետո ԶԼՄ ներկայացուցիչները վարժադաշտում ծանոթացել են նաև թիրախներին, մասնակցել գործնական հրաձգության՝ ստուգելով կրակային պատրաստության իրենց հմտությունները:

Լավագույն արդյունքներ ցուցաբերածները խրախուսվել են պաշտպանության նախարարի կողմից շնորհակալագրերով և հուշանվերներով:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր