Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են զոհվածների հերթական փախանակումը          ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում Իրանում զոհվել է ավելի քան 3000 մարդ       Համբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ է. անցել է համապատասխան բուժզննում    

28 օգոս 2024 16:37

Իրանի նախագահն իր առաջին օտարերկրյա այցը կկատարի դեպի Իրաք

Իրանի նախագահն իր առաջին օտարերկրյա այցը կկատարի դեպի ԻրաքԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր առաջին օտարերկրյա այցը կկատարի դեպի Իրաք՝ այդ երկրի վարչապետ Մոհամմեդ շիա աս Սուդանիի հրավերով։ Այս մասին IRNA գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Իրաքում Իրանի դեսպան Մոհամմադ Քազեմ ալ է Սադեղը։

Դեսպանը նշել է, որ փոխըմբռնման հուշագրերը, որ Իրաքի նախագահը պետք է ստորագրեր ուղղաթիռի վթարի պատճառով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, կստորագրվեն Փեզեշքիանի առաջիկա այցի ժամանակ։ 

Դեսպան Սադեղը հույս է հայտնել, որ Փեզեշքիանի այցն Իրաք կնպաստի երկու հարևան երկրների միջև հարաբերությունների զարգացմանը քաղաքական, տնտեսական և մշակութային մակարդակներում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր