Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ, հավատացյալների երկրպագության համար դուրս են բերվել Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքները.․Լուսանկարներ          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 22-ի համար       Հայ եկեղեցու հետ հակամարտությունը Փաշինյանի համար կարող է տխուր ավարտ ունենալ    

05 սեպ 2024 15:24

Ես բացառիկ ՄԻՊ-երից եմ, որ գրասենյակային աշխատանքով զբաղված չեմ

Ես բացառիկ ՄԻՊ-երից եմ, որ գրասենյակային աշխատանքով զբաղված չեմԼրագրողի դիտարկմանը, որ ինքը, լինելով ՄԻՊ, մտազուգորդվում է ՔՊ-ի հետ, Մանասյանն ասաց.
«Ես բացառիկ ՄԻՊ-երից եմ, որ գրասենյակային աշխատանքով զբաղված չեմ, և իմ օրվա հիմնական մասը չի անցնում պաշտոնատար անձանց հետ հանդիպումներով, այլ անցնում է քաղաքացիների հետ շփումներով։ Գրեթե շաբաթ չկա, որ ես չլինեմ որևէ գյուղական բնակավայրում, խնամքի հաստատություններում: Ես անձնապես սոցիալական նախաձեռնությունների ոչ միայն հեղինակ եմ, այլ նաև մասնակից, և հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ անձնապես սոցիալական նախաձեռնություն եմ իրականացնում», - ասաց նա։

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը ճաշել էր «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու համար արտերկրից Հայաստան ժամանած հյուրերի հետ։ Նրան ուղեկցել էին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր